Իջևան-Սևան-Երևան ճանապարհին փայտե կոճղերով բարձված «Զիլ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու հայտնվել ձորում          Նոր ատոմակայանի տիպը մոդուլային կլինի, կորոշենք, թե որ երկրի հետ ենք աշխատելու       Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվել է, միաժամանակ թույլ է տրվել քրոջ երեխաների տեսակցությունը    

06 մար 2020 13:00

«Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ..., մնացածը չասեմ». Վ. Ղուկասյան

«Էդ պատերին ծեփել, ասֆալտին փռել, դրան միանշանակ դեմ եմ, ընդհանրապես չեմ սիրում էդ խոսքերը, նամանավանդ եթե վարչապետն է ասում: Բայց ինչ մնում է, ովքեր որ հանցագործություն են կատարում, ովքեր որ թալանել են երկիրը, թող պատասխան տան, դրան սպասում ենք բոլորս, ժողովուրդը սպասում է». լրագրողների հետ ճապազրույցում այսպիսի կարծիք արտահայտեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:
Խոսելով ոստիկանների կողմից Վստրեչի Ապեր անունով հայտնի Արամ Վարդանյանի տանն իրականացված գործողությունների մասին՝ Ղուկասյանն ասաց, թե միանշանակ դեմ է առանց մեղադրանք առաջադրելու մարդկանց տուն մտնելուն՝ նամանավանդ օրենքը շրջանցելով, մարդկանց վախեցնելով:

«Եթե մարդը հանցանք է կատարել, թող դատեն, բայց եթե չեն կարողանում ապացուցել, ընկել են մարդկանց հետեւից, ես միշտ դեմ եմ եղել էդպիսի ոտնձգություններին»,- հավելեց նա:
Ղուկասյանն ասաց նաեւ, թե ընդհանուր առմամբ գոհ չէ իրավապահ համակարգի աշխատանքից:
Անդրադառնալով Վստրեչի Ապերի տան խուզարկությանը, ասել է. «Միանաշանակ դեմ եմ՝ առանց մեղադրանք առաջադրելու, մարդկանց մտնելու, վախեցնելու: Եթե հանցանք է գործել, թող դատեն, եթե ոչ մի բան չեն ապացուցում, ուղղակի ընկել են մարդկանց հետևից, դրան կողմանկից չեն»:
Դիտարկմանը՝ շոունե՞ր են, նշել է. «Ամբողջ կյանքը շոուների վրա է, աղջի՛կ ջան: Ավետիք Իսահակյանը գրել է. «Ապերախտ աշխարհ, որ հզոր ոսկին դարձնում է գողին ազնիվ բարեպաշտ...», էլ մնացածը չեմ ուզում ասել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր