Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ          Իջևան-Սևան-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած       «Սաշիկի 50-50»-ի միֆի տակ մնացած Նիկոլը իրական 50-50 է մտել Ալիեւի հետ՝ բոլորիս հաշվին, Հայաստանի հաշվին    

09 մար 2020 18:00

Իրանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսի դեմ ինքնակամ բուժվելուց

Իրանի Ալբորզ նահանգում 7 մարդ մահացել է այն պատճառով, որ փորձել է կանխել վիրուսի տարածումը։ Նրանք հավատացել են սոցցանցերում հրապարակված կեղծ հայտարարություններից մեկին, թե մեթիլ սպիրտը (հայտնի է որպես փայտի սպիրտ) օգնում է խուսափել վարակվելուց։

Այդ հեղուկը, սակայն, իրականում ուժեղ թույն է։ Դրանից 5-10 գրամ խմելու հետևանքով առաջանում է ծանր թունավորում, կուրություն, 30 գրամ խմելու դեպքում՝ մահ։ Իրանցի 7 մարդն էլ փայտի սպիրտ ընդունելուց հետո մահացել է։
Մեթիլ սպիրտ խմելը բոլորովին չի կարող օգտակար լինել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այն ընդունված է օգտագործել փայտի և այլ մակերևույթներ մաքրելու համար։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր