Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին          Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

12 մար 2020 14:23

Ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է,երեխայի հետ հոգեբաններ են աշխատում

Օրեր առաջ ծեծի ենթարկված գյումրեցի 13-ամյա աղջնակի առողջական վիճակն արդեն կայուն է, կարողանում է խոսել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Թերզյանը:

«Դեռ վերակենդանացման բաժանմունքում է, գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների հսկողության տակ: Ժամանակ առ ժամանակ անհանգստության դրսևորումներ է ունենում, բայց երեխայի հետ հոգեբաններ են աշխատում: Առողջության մեջ կա դրական դինամիկա»,– գրել է նա:

Աղջիկը գիտակցության էր եկել մարտի 10-ին։ 

Հիշեցնենք, որ մարտի 5-ին 28-ամյա Դավիթ Պողոսյանը Գյումրիում դաժան ծեծի էր ենթարկել 13-ամյա աղջկան ու նրա մորը, վերջինս մահացել է։ Դավիթ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել և տեղափոխել է քրեակատարողական հիմնարկ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր