«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 մար 2020 16:15

Համաճարակի վտանգի ի հայտ գալուց հետո Հայաստանում թեստավորվել է 700-ից ավելի մարդ

«Մինչև այս շաբաթվա վերջ 5 հազարից ավելի թեստեր կունենանք, որը լիովին բավարար է աշխատանքները տանելու համար»,- այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում տված ասուլիսի ժամանակ:
Ներկայացնելով կորոնավիրուսի տարածման միջազգային վերջին տվյալները՝ փոխնախարարը  անդրադարձավ նաև Հայաստանի վիճակագրությանը. «Նախորդ օրը կատարվել է 105 թեստավորում, որի դեպքում եղել են դրական ելքեր: Ներկայում կա հաստատված 52 դեպք, որից  երկուսի մոտ ախտորոշվել է թոքաբորբ՝ միջին և թեթև ծանրության: Նրանք սիմպտոմատիկ բուժում են ստանում: Մնացած հիվանդների մոտ հիվանդությունն անախտանիշ է ընթանում, կամ թեթև ջերմություն են ունենում օրվա ընթացքում»:
Փոխնախարարը հայտնեց, որ թոքաբորբով երկու հիվանդները միջին տարիքի են և հիվանդությունը թեթև են տանում:
«Նախարարության կատարած աշխատանքներից ցանկանում եմ հիշատակել թեժ գծի ստեղծումը, որի միջոցով կարողանում ենք տեղեկատվություն տրամադրել և իրազեկման աշխատանքներ իրականացնել մեր բնակչության համար: Մարտի 1-ից մինչև այսօր 14000-ից ավելի զանգ ենք ստացել և սպասարկել»,- հայտնեց Լենա Նանուշյանը և հավելեց, որ այդ ընթացքում մշակվել և հրապարակվել է մեթոդական ուղեցույց, որը նկարագրում է ախտորոշման և բուժման ընթացքը:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ Առողջապահության և տեսչական մարմինների հետ են սերտ համագործակցում սահմանին հսկողություն իրականացնելու համար:
«Համաճարակի վտանգի ի հայտ գալուց հետո Հայաստանում թեստավորվել է 700-ից ավելի մարդ»,-շեշտեց Նանուշյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու չեն թեստավորվել վարչապետի հետ Վայքի հայտնի սննդի կետում գտնված լրագրողները: Հարցին միջամտեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ հայտնելով, որ այնտեղ գտնված բոլոր լրագրողների հետ կապ է հաստատվել և առաջարկվել թեստավորում, որից վերջիններս հրաժարվել են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր