Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված,կսպասարկեն միայն կորոնավիրուսով հիվանդներին
![](https://mamul.am/images/photos/200319/koronavirusov-hivandneric-och--n174092-1.jpg)
Այժմ Նորքի ինֆեկցինոնն աշխատում է գերծանրաբեռնված: Նախարարը հայտնեց, որ, վարակաբանների հնարավոր պակասը լրացնելու համար առաջիկայում ընդհանուր պրոֆիլի մասնագետներին կվերապատրաստեն կորոնավիրուսի բուժման համար: Ըստ նախարարի՝ շատ սպեցիֆիկ պատրաստության կարիք տվյալ դեպքում չկա:
Ա.Թորոսյանը խոսեց նաև դիմակների և դրանք կրելու արդյունավետության մասին: Դիմելով դիմած կրած լրագրողներին՝ նա նկատեց, որ այդ դիմակները վիրուսից չեն պաշտպանում, որովհետև վիրուսն ավելի բարակ է, քան դիմակների վրայի անցքերը:
Երկրորդը՝ դիմակները 3-4 ժամը մեկ փոխվելու ենթակա են, և չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը:
«Դիմակ կրել փակ տարածքում, փողոցում, որը քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի: Պաշտպանելու են վիրուսից N 95 կամ FFP 3 հաստությամբ դիմակները, որոնք պետք է կրվեն պատշաճ՝ խիստ ամուր կպած լինելով ամբողջ դեմքին: Ավելին՝ վիրուսակրի հետ շփվելիս պետք է կրել ամուր, աչքերը հերմետիկ փակող ակնոցներ, որպեսզի վարակը նաև աչքերի միջոցով չփոխանցվի»,- պնդեց նախարարը: