«BMW»-ն վրաերթի է ենթարկել թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար          «Mercedes»-ը «Չայնիի» ոլորաններում բшխվել է երկաթե արգելապատնեշներին, մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածում       Կապան քաղաքում տեղի ունեցած uողանքի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է    

20 մար 2020 13:16

ՌԴ դատախազությունը որոշել է Ալրաղացի Լյովիկին հանձնել Հայաստանին

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվող Լևոն Սարգսյանին (Ալրաղացի Լյովիկ-խմբ) քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը, և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է իրականացնել Լ․ Սարգսյանի փոխանցումը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններին` հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«Այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Լ․ Սարգսյանի տեղափոխումը»,-նշել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր