Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

20 մար 2020 14:15

Կառավարությունը ԿԲ-ից պարտք չի վերցնելու. 150 մլրդ դրամի փաթեթը կիրականացնի իր խնայողությունների հաշվին

Այս պահին շատ դժվար է գնահատական տալ, թե ինչպիսին կլինեն զարգացումները. դա կախված է զարգացումների ուժգնությունից, տեւողությունից եւ մնացած շատ հարցերից, թե պետական պարտքի հետ կապված ինչպիսի վերադասավորումներ կունենանք: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս ճգնաժամի հետ կապված մեր արտաքին ու ներքին պարտքի ծավալներն ինչքան կփոխվեն:
Հարցին, թե ի՞նչ միջոցներով է կառավարությունը 150 մլրդ դրամի աջակցություն ցուցաբերելու տնտեսությանը, արդյոք դա չի կատարվելու ԿԲ-ից պարտք վերցնելու հաշվին, եւ դա ինչի կարող է հանգեցնել, Արթուր Ստփանյանը պատասխանեց. «Կառավարությունը Կենտրոնական բանկից պարտք չի վերցնելու: Դուք գիտեք, որ այսօր էլ կառավարությունը ԿԲ-ի գանձապետական հաշվի բավականին մեծ միջոցներ ունի:Կառավարությունն իր հետագա գործունեությունը կառուում է այնպես, որ երկիրը բնականոն զարգացումների մեջ է լինելու: Բյուջեում հարկեր են հավաքվելու, բոլոր ծախսերը արվելու են, այդ թվում կապիտալ ծախսերը, ինչի վրա մեծ ուշադրություն է դարձնում վարչապետը եւ այս 150 մլրդ դրամի փաթեթը, ըստ էության, նախորդ տարվա խնայողությունների արդյունքում են կատարվելու, ես կարծում եմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր