Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

02 ապր 2020 10:57

Չինացիների համար դաս չեղավ՝ կրկին անցել են չղջիկներ ուտելուն և վերաբացել մսի շուկաները. Daily Mail

Չինաստանի բնակիչները կորոնավիրուսը հաղթահարելուց հետո կրկին վերադարձել են սննդի մեջ չղջիկներ օգտագործելուն, գրում է Daily Mail պարբերականը։

Չինական շուկաներում կարիճների հետ մեկտեղ վաճառվում են նաև չղջիկներ, որոնք օգտագործվում են որպես ավանդական բժշկության միջոց։
Լրատվամիջոցի թղթակիցը հետևել է, թե ինչպես են հազարավոր հաճախորդներ կրկին հավաքվել Չինաստանի հարավ-արևմտյան մասում գտնվող Գույլին քաղաքի շուկայում, որը նույն տեսքն ունի, ինչ համաճարակից առաջ․ ընտանի կենդանիներով լցված ժանգոտ վանդակներ, հատակին արյան հոսող «վտակներ»՝ խառնված կենդանիների մսեղիքով։

Շուկայում հիմնական ուտեստներից է համարվում ձմեռային ավանդական «տաքացնող» ուտեստը, որը բաղկացած է կատուների ու շների մսից։
«Բոլորն այստեղ կարծում են, թե համաճարակի բռնկումն ավարտվել է, և այլևս անհանգստանալու կարիք չկա»,- նշել է պարբերականի թղթակիցը։
Հայտնի է նաև, որ Դունգուան շրջանում նմանատիպ ևս մի շուկա է բացվել, որտեղ համաճարակից առաջ եղած իրավիճակի համեմատ, միակ տարբերությունն այն է, որ շուկայում պահակներ են հայտնվել, որոնք հետևում են, որ վաճառողների աշխատանքը լրատվամիջոցները չլուսաբանեն։
Գիտնականների շրջանում ընդունված վարկածի համաձայն՝ կորոնավիրուսն առաջին անգամ մարդուն է փոխանցվել չինական Ուհան քաղաքի մսի շուկայում՝ հենց չղջիկից։ Այս ձեռնաթևավորները, շնորհիվ իրենց ամուր իմունային համակարգի, կարող են մարդու համար մահացու համարվող միաժամանակ ավելի քան մեկուկես տասնյակ վիրուս կրել։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Չինաստանում որոշել են կրկին բացել համավարակը հաղթահարած Ուհան քաղաքը, որը փակվել էր դեռևս հունվարի 22-ին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր