Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ       Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև    

03 ապր 2020 14:16

Լուրջ հաշվարկներ արեցինք, եթե այդ 70 միլիոնը բաժանեն ժողովրդին.. Սոնա Աղեկյանը պահանջում է պարգեւավճարները հետ վերադարձնել

Կոչ եմ անում, որպեսզի Սերժի վարչապետացուն, որն այս պահին մեզ մոտ աշխատում է, արագ, հարկադրաբար բռնագանձի բոլոր պարգեւավճարները, որ այս 1 տարվա ընթացքում տվել է իր նախարարուհիներին, նախարարներին, պատգամավորիկներին՝ բարակ մատերով եւ տա մեր ժողովրդին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 3–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանքային  քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը։

Նրա խոսքով իրենք պատրաստվում են ֆլեշմոբ իրականացնել, որպեսզի այդ պարգեւավճարները վերադարձվի ժողովրդին. «70 միլին դոլարը բնականաբար պետք է վերադարձվի։ Ֆլեշմոբը լինելու է ոչ միայն օնլայն տիրույոթում, այլ նաեւ մենք պատրաստվում ենք քաղաքում իրականացնել այն, որովհետեւ իրականում թալանել են իրենց սիրելի քաղաքացիներից։ Իրականում մենք ենք սիրում քաղաքացիներին, որովհետեւ, երբ քաղաքացին խնդիր ունի, ապա այդ խնդիրը բարձրաձայնողը եւ լուծում տրամադրողը մենք ենք։ Իրենք միայն ճարտասան սելֆիների միջոցով կարողանում են ասել, որ մենք սիրում ենք ձեզ։ Մենք շատ լուրջ հաշվարկներ արեցինք, եթե այդ 70 միլիոնը բաժանեն ժողովրդին, յուրաքանչյուր ընտանիքին գրեթե 200 եվրո է լինում»։

Աղեկյանի խոսքով՝ այսօր մարդիկ ոչ միայն չեն կորաղանում դիմակներ, ձեռնոցներ եւ ախտահանիչ միջոցներ գնել, այլեւ սնունդ գնելու խնդիր ունեն. «Մարդիկ խնդիր ունեն իրենց երեխաներին կերակուր առնելու։ Եթե իրենք կարող են Նիկոլի ճիվաղ դեմքը նայել, դրանով սնվել, մի զգալի զանգվածը զոմբի կոչվող կամ ֆեյք օգտատերերի, ապա նրանց հենց առաջին հերթին նրանց երեխաները ուտելու ցանկություն ուենն բնականաբար։ Ավելին երեկ երեկոյան, երբ նախարարուհին խոում էր, թե ինչ օգնություն պետք է տրամադրվի սոցիալական, որ խավերին, բայց այդպես էլ բան չհասկացա, չկարողացա լսել նրա խոսքը, որովհետեւ նստել էր եւ տնքում էր։ Իմաստ չկար այդ նախադասությունների մեջ, նախարարուհի աշխատող անձը նստել կամ մազերն էր ուղղում կամ տնքում էր»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր