Տեսանյութ.Աջափնյակում կորոնավիրուսի հնարավոր տարածման վտանգները և ստեղծված սանիտարահիգենիկ վիճակը. Լուսանկարներ

Համայնքային իշխանությունները փակել են 16 հարկանի շենքերի աղբատար խողովակները, բակերում աղբամաններ տեղադրել՝ պարտավորեցնելով ամեն օր յուրաքանչյուր շենքի 120 կամ 135 բնակարանի բնակիչներին ելումուտ անել և աղբը դրսում թափել:
Hayacq.com-ի հետ զրույցում բնակիչները նշեցին, որ խաբեությամբ իրենցից ստորագրություններ են հավաքել՝ հարցին այլ ձևակերպում տալով են ստորագրություններ կորզել, նաև 12 տարեկան երեխայի են ստորագրել տվել: Շատ բնակիչներ էլ ասացին, որ իրենց որևէ մեկը նման հարցով չի դիմել և իրենք անակնկալի են եկել տեսնելով փակ աղբատարները:
Փաստորեն համայնքային իշխանությունները ի հակառակ պարետի պահանջներին՝ տանը մնալ և ինքնամեկուսանալ, իրենց անխոհեմ քայլով նպաստում են այս բազմաբնակարան շենքերի բնակիչների ամենօրյա, ամենժամյա շարժին, իր բոլոր վտանգներով:
Իսկ թե վարակի տարածման վտանգը որքան մեծ է հուսով ենք կհետաքրքրի պարետատանը:
Hayacq.com-ը նաև ներկայացնում է, թե ինչ սանիտարահիգենիկ իրավիճակ է ստեղծվել համայնքում, այս անհասկանալի որոշումից հետո: