Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

26 սեպ 2020 12:52

Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք. ԱԻՆ ներկայացուցիչ

«Երբ որ բալկոնը կպոկվի, կընկնի, կզանգահարեք մեզ, կգանք կբարձրացնենք»,- ըստ Աղբյուր Սերոբ փողոցի բնակչի, նման պատասխան են տվել ԱԻՆ ներկայացուցիչները նրա ահազանգին, որ հարևանությամբ ընթացող բազմահարկ շենքի կառուցման պատճառով իր պատշգամբում ճաքեր են առաջացել:


Աղբյուր Սերոբ փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով դադարեցնել իրենց շենքի հարևանությամբ այլ շենքի կառուցումը, քանի որ այն կզրկի նրանց արևի լույսից և կթուլացնի իրենց շենքերի սեյսմիկ ամրությունը: Բնակիչները հայտնեցին, որ մանկապարտեզի շենքն են քանդել  ու տեղում նոր շենք են կառուցում, մինչ այդ էլ այդ տարածքում ակումբի և ֆուտբոլի դաշտի տարածքներն էին վերածվել շենքի:


Բնակիչները հայտնեցին, որ բազմիցս դիմել են տարբեր ատյանների, բայց հստակ պատասխանների փոխարեն սպասելու հորդորներ են ստացել:


Նրանց հավաստիացմամբ, տեղի բնակիչները որոշել էին դատարանով լուծել խնդիրը, բայց փաստաբան վարձելու համար 1 մլն դրամ են ուզել, որի իմաստն արդեն չեն տեսնում:


«Հարցը պետք է լուծի վարչապետը կամ Հայկ Մարությանը: Կա նաև երրորդ տարբերակը, որ դիմենք թուղթ ու գիր անողներին, որ շինկազմակերպությանը թուղթ ու գիր անի, բայց դա էլ փող արժի»,-հայտարարեց բնակիչներից մեկը:


Նրանք հայտնեցին, որ շինարարության հիմքում բազալտ է և այն փորելիս հարակից շենքերը արդեն երկու ամիս է ցնցվում են: Բնակիչներն ուզում են, որ այդ հատվածում կանաչապատ տարածք լինի երեխաների համար:


Հարակից շենքի բնակիչ Ռուզաննա Մարտիրոսյանը հայտնեց, որ վարչապետը ԱԺ-ում իրենց խնդրի վերաբերյալ հարցին պատասխանել է, որ տեղյակ չէ և ուսումնասիրելուց հետո կպատասխանի, այդ պատճառով էլ բնակիչներն այսօր հրավիրել են լրագրողներին, որպեսզի խնդիրը ներկայացնեն: Վերջինս կոչ արեց, որ ԱԱԾ-ն նույնպես ուսումնասիրի սեփականաշնորհման գործընթացը:


«Չեն գտնում, որ 1998 թվականից մեզ մանկապարտեզներ պետք չեն եղել, որ 1400 մանկապարտեզ է օտարվել»,- հայտարարեց Ռուզաննա Մարտիրոսյանը:


Բնակիչները նշեցին, որ բազմիցս դիմել են քաղաքապետարանին, վարչապետին և ՀՀ նախագահին, բայց պատասխան չեն ստացել, այդ պատճառով էլ բողոքի ակցիա են անում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր