Հուլիսի 10-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Սահմանադրության փոփոխության օրակարգը ներառված է եղել մեր նախընտրական ծրագրում. մինչև տարվա վերջ կհրապարակենք տեքստը       Մեր սպասումն է, որ Հայաստանի Սահմանադրությունից հանվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնությունները    

08 մայիս 2020 15:54

Մոտ ապագայում չիպեր կտեղադրվեն մարդկային գլխուղեղում,հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջ դարձնելու հնարավորություն կունենանք

Ամերիկացի գործարար, SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել է, որ իրեն պատկանող Neuralink ընկերությունը, որն արհեստական բանականության մշակմամբ է զբաղվում, մոտ ապագայում պատրաստվում է չիպ տեղադրել մարդկային գլխուղեղում, գրում է Business Insider հրատարակությունը։

Կայքի փոխանցմամբ՝ ընկերության մասնագետները տարեվերջին կավարտեն իմպլանտի պատրաստման աշխատանքները․ նշվում է, որ չիպերը նախատեսված են գլխուղեղի վնասվածքների հետևանքով տեսողությունը, լսողությունը և վերջույթները շարժելու ունակությունը կորցրած անձանց համար։

Նկարագրելով սարքը՝ Մասկը, մասնավորապես, նշել է․ «Սկզբունքորեն, չիպը կարող է շտկել գլխուղեղի հետ կապված խնդիրները։ Մենք հաշմանդամություն ունեցող մարդկանց առողջ դարձնելու հնարավորություն ենք ունենում»։

Ձեռնարկատերը հավելել է, որ սարքերը ծրագրվում է գանգի մեջ տեղադրել։ Դրա՝ ուղեղի հետ միացումը տեղի կունենա էլեկտրոդների միջոցով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր