Վախենում եմ, որ իմ փոխարեն մի «տրյապկա» կբերեն. Տավուշի վարչական ղեկավարները հրաժարական չեն տա          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

09 մայիս 2020 13:52

Ավազակային հարձակում է եղել, ծեծկռտուքին մասնակցել են Քոքոբելյանի որդին, եղբայրը եւ եղբորորդին

Տավուշի մարզի Աչաջուր համայնքում ավազակային հարձակում է տեղի ունեցել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի որդուն  պատկանող ջերմոցային տնտեսության վրա, որի հետեւանքով մարմնական վնասվածքներ են ստացել Խաչատուր Քոքոբելյանի որդին, եղբայրը եղբորորդին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը։


«Տավուշի մարզի Աչաջուր համայնքում գտնվող ջերմոցային տնտեսության պահակի վրա եղել է ավազակային հարձակում, եւ ահազանգ է արվել Քոքոբելյաններին, նրանք եկել են, դրանից հետո տեղի է ունեցել ծեծկռտուք, մնացած մանրամասներ չեմ կարող հաղորդել, որովհետեւ հիմա քնում է քննություն: Ոստիկանությունը այժմ զբաղված է հանգամանքները պարզելով եւ մեղավորներին գտնելով»,-ասաց նա:


Նա նշեց, որ դեռ չեն հայտնաբերել հարձակվողներին:


Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 8-ին ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել,որի ժամանակ հնչել են կրակոցներ։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի մեկնած ոստիկանները պարզել են, որ ՀՀ ՊՆ ծառայող Սայադ Նազարյանը, ում հետ եղել են նաև 3 ՀՀ ՊՆ ծառայողներ, Իջևանի բնակիչ՝ 43-ամյա Էդմոնդ Էդիլյանի հետ ծեծի են ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչներ՝ 49-ամյա Վաչիկ Քոքոբելյանին, 29-ամյա Սևադա Քոքոբելյանին և 19-ամյա Յուրի Քոքոբելյանին, ովքեր ստացել են մարմնական վնասվածքներ։


Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծկռտուքի ժամանակ հնչել են նաև կրակոցներ, որից հետո Քոքոբելյաններին ծեծի ենթարկողները դիմել են փախուստի։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր