Մոսկվան կասկածներ ունի, որ Թբիլիսիի մերձակայքում Լուգարի լաբորատորիայում հետազոտվում են վտանգավոր վարակիչ հիվանդություններ
Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է անհանգստանալ Թբիլիսիի մերձակայքում Լուգարի կենսաբանական լաբորատորիայի գործունեությամբ, մասնավորապես դրա աշխատանքներում և փորձարկումներում ԱՄՆ ցամաքային զորքերի մասնակցությամբ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:
«ՌԴ դիրքորշումը Լուգարի լաբորատորիայի վերաբերյալ մնում է անփոփոխ: Դրա գործունեությունը մեզ լրջորեն մտահոգում է. Լուգարի լաբորատորիայի իրական նպատակների վերաբերյալ կասկածները միայն աճում են: Հատկապես, երբ անհայտ է, թե ինչով են այնտեղ զբաղվում ԱՄՆ ցամաքային զորքերը, երբ Ռուսաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել իր սահմանների մոտ ամերիկյան բիոլոգիական լաբորատրիայի գործունեության կապակցությամբ»,- հայտարարել է Կարասինը:
Մոսկվան ենթադրում է, որ ամերիկյան ու վրացական իշխանությունները թաքցնում են ամերիկյան զորքերի գործունեության բովանդակությունն ու ուղղվածությունը։ Ռուսական կողմը կասկածներ ունի, որ այնտեղ հետազոտվում են վտանգավոր վարակիչ հիվանդություններ:
Պաշտոնական Մոսկվան հայտարարել է, որ ԱՄՆ-ից պաշտոնական բացատրություն կպահանջի Լուգարի լաբորատորիայի գործունեության վերաբերյալ, որտեղ ռուսական կողմի հայտարարությամբ` նրանք կարող են մահացու փորձեր իրականացնել մարդկանց վրա:
Կարասինը նշում է, որ Վրաստանը 2019 թվականին չի արձագանքել ռուսական կողմի` Լուգարի լաբորատրիա իր պատվիրակության այցի վերաբերյալ պահանջին: