Առաջիկայում Կենդանակերպի նշանները կզգան խորը փոխակերպումներ, որոնք կբարելավեն իրենց կյանքը          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը չի զիջի համաշխարհային տերությունների ճնշման տակ    

01 հուն 2020 14:25

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է` ինչպես են հայկական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ կրակոցներ արձակում։ Տեսանյութում նկատելի է, թե ինչպես է ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի հարված հասցվում։


Տեսանյութի առնչությամբ մեկնաբանություններ ՀՀ ՊՆ–ից չտրամադրեցին։


«Հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին։ Հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք պատասխան է ստանում»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։


Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ հայկական ԶՈՒ–ի հարվածի տակ է հայտնվել ադրբեջանական ԶՈՒ–ի այն ավտոմեքենան, որը զինծառայողներ է տեղափոխելիս եղել։


Հիշեցնենք, որ մայիսին 27-ին հայտնի դարձավ, որ հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։ Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուսներ չէր կրել։
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր