Մեկ օրում կորոնավիրուսի 350 դեպք. կա 8 մահ. Ապաքինվել է 352-ը, բուժողների թիվը նվազել է
![](https://i.ytimg.com/vi/wva9MD0fPss/maxresdefault.jpg)
Ընդհանուր առմամբ՝ հունիսի 9-ին հաստատվել է կորոնավիրուսի 13675 դեպք:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 71407 (մեկ օրում արվել է 1407 թեստավորում):
Փաստացի այս պահին բուժվում է 8933 անձ (պակասել է 10-ով)
Վերջին տվյալներով ապաքինվել է 4451 անձ` վերջին մեկ օրում 352 անձ:
Ընդհանուր առմամբ, 217 պացիենտ մահացել է (ավելացել է 6-ով):
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:
Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։