Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

12 հուն 2020 15:50

Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու ավանդույթը թարգեք, տրագեդիայից եմ խոսում

Ազգային ժողովի արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ դրության ռեժիմը երրորդ անգամ երկարաձգելու հարցը, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցերով դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Պատգամավորն իր հարցերում օգտագործեց մի քանի բժշկական տերմիններ, ինչին արձագանքեցին որոշ պատգամավորներ՝ ծիծաղելով ու ծափերով։


«Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու, ուրախանալու ավանդույթը, ձեզ համար լավ է, առողջարար է, բայց առաջարկում եմ թարգեք։ Լուրջ բանից եմ խոսում, տրագեդիայից եմ խոսում»,- ասաց Տ. Ուրիխանյանը, ապա հետաքրքրվեց Նիկոլ Փաշինյանից, թե մոտավոր ունե՞ք տեղեկություն, թե ինչքան ժամանակ է տևել կորոնավիրուսով վարակված լինելու, բայց չհայտնաբերելու շրջանը, «չէ որ սա ամենամեծ հարցականն է ու վերահսկողության չենթարկվող  իրավիճակն է նաև հասարակության համար»։


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվածության շրջանում ԱԺ պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին թուղթ է փոխանցել. 14 օրից պարզ կլինի՝ պատգամավորը վարակվե՞լ է, թե՞ ոչ։

«Նախ, բարի վերադարձ առողջների շարքեր։ Դուք քանի որ Ձեր խոսքում տարբեր օրինակներ բերեցիք հենց Ձեզ հետ կապված, ես էլ ուզում եմ հիվանդության բովանդությանը անդրադառնալ Ձեր օրինակով։ Հայտնի է, որ վիրուսը ունի ՌՆԹ-ի կառուցվածք եւ մարդու օրգանիզմի բջիջը գրավում ու խեղդում է տրանսմեմբրալ շապիկի միջով անցնելով։ Դրանով է պայմանավորված ինկուբացիոն շրջանի տեւողությունը։ Դուք X պահի արձանագրեցիք հիվանդությունը, հավանաբար թեստ հանձնելով, եւ մեկ շաբաթ հետո արձանագրեցիք, էլի թեստ հանձնելով, արդեն հիվանդությունից ազատվելու հանգամանքը։ Ինչքա՞ն ժամանակ է ըստ Ձեզ տեւել կամ եթե ունեք տեղեկություն վարակված լինելու բայց դա չհայտնաբերելու շրջանը, եւ դրանից ելնելով, չէ՞ որ սա ամենամեծ հարցականն է եւ ըստ էության վերահսկողության չենթարկվող իրավիճակն է հասարակության համար»,- վարչապետին դիմեց Ուլիխանյանը։


Վարչապետը նշեց, որ իր մոտ դրական ախտորոշվել էր մայիսի 31-ին. «Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ թեստավորումը պայմանավորված էր ոչ թե ինչ-որ ախտանշաններով, այլ պարզապես պատրաստվում էի աշխատանքային այց ունենալ, որի ընթացքում ենթադրվում էր, որ հնարավոր է շփում նառւ ժամկետային զինծառայողների հետ, այսինքն զորամաս պետք է մտնեի։ Դրա համար թեստավորում իրականացրեցի եւ պարզվեց, որ դրական է։ Այսինքն կիրակի՝ մայիսի 31-ին եղավ առաջին թեստը, հետո հաստատվելու համար եղավ երկրորդ թեստը։ Լույս 1-ի գիշերը եկավ կրկնակի թեստի պատասխանը եւ ես հունիսի 1-ի առավոտյան հայտարարեցի, որ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Առաջին թեստից հետո արդեն ամբողջ ընտանիքով թեստավորվեցինք եւ արդեն լույս 1-ի գիշերը գիտեինք, որ բոլորով վարակված ենք։ Դրանից ուղիղ մեկ շաբաթ անց արդեն մեր պատասխանը եղավ բացասական։ Սա նշանակում է, որ ես դրանից, մեծ հավանականությամբ, առնվազն մեկ շաբաթ առաջ եղել եմ կորոնավիրուսով վարակված։ Սա, իհարկե, լավ լուր չէ, որովհետեւ ասիմտոմ դեպքերը մեր փորձը ցույց է տալիս, որ 14 օր հետո առանց որեւէ բանի բուժվում է։ Այստեղ կա լավ լուր, որ եթե հաշվարկին հավատանք, արդեն ամսի 23-ից ես ոչ մի տեղ առանց դիմակի չեմ եղել, ոչ մեկի հետ, բացի իմ ընտանիքի անդամներից, առանց դիմակի չեմ ունեցել։ Եւ շատ կարեւոր է, որ այս ընթացքում ում հետ շփվել եմ, ես շատ անհանգիստ էի, նրանցից ոչ մեկ չի վարակվել, ինչը ապացուցում է, որ դիմակով լինելը հանդիսանում է որոշակի, գոնե 95 տոկոսանոց երաշխիք, որ վարակը չի փոխանցվի»։


Ուլիխանյանը հիշեցրեց, թե երբ ու ինչպես է իրեն հանձնվել թուղթը՝ վարչապետի կողմից. «Մեր քարտուղարության հարգելի գործընկերոջ ու ինձ վրա. թեստավորվելուց եւ դրական արդյունքը հայտարարելուց մեկ օր առաջ գրություն փոխանցեցիք մեր գործընկերոջը, հետո փոխանցեցիք ինձ։ Հիմա 14 օրը լրանա՝ պարզ կլինի՝ մենք վարակվել ենք, թե չէ։ Այս մասով ցանկանում եմ ասել՝ ինչու չեն իրականացվում հանրապետության տարածքում, հասկանալի է՝ ոչ թե ամբողջ հանրապետության այլ մարդկանց կուտակումների, արագ տեղաշարժի հատվածներում լայնածավալ դեզինֆեկցիոն աշխատանքներ։ Ամբողջ աշխարհում, բոլոր վարակվածների դեպքում միշտ իրականացվում են այդ լայնածավալ դեզինֆեկցիոն աշխատանքները, որոնք լուրջ ազդեցություն են ունենում։ Հիմա մարդիկ իրենց ոնց կպահեն՝ դա մի կողմ, այո, այդ ուղղությամբ պետք է աշխատել, բայց կարելի է, չէ՞, ձեռնարկել այդ միջոցները։ Ընդ որում դրա վրա ծախսվող փոքր միջոցները անհամեմատելի ավելի մեծ արդյունք կբերեն»։


Վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ դրվագը մոռացել էր. «Դրանից առնվազն 14 օր հետո թեստավորվեք, հույս ունեմ, որ… Ես, օրինակ, գիտեմ, որ Ազգային ժողովի դահլիճը ժամանակ առ ժամանակ ախտահանվում է։ Ամբողջ հանրապետությունը ախտահանել, ես համաձայն եմ, որ լինում են նման դեպքեր, բայց օգտվելով Ձեր հարցի ընդհանուր թեմատիկայից, մի պարզաբանում էլ անեմ։ Ես ամսի 22-23-ից եղել եմ դիմակով, եթե ենթադրենք, որ վարակված եմ եղել արդեն ամսի 20-ին վարակված եմ եղել եւ Արցախի նորընտիր նախագահի երդմնակալությանը մասնակցել եմ վարակակիր լինելով, նախ փակ դահլիճում եղել եմ դիմակով եւ շփում եմ ունեցել Արցախի երրորդ նախագահի հետ։ Փառք Աստծո այդ 14 օրը անցել են եւ որեւէ ախտանիշ չկա։ Եւ դուք գիտեք այդ հայտնի աղմկահարույց միջոցառումը Շուշիում՝ ընդունելությունը Արցախի նախագահի պաշտոնամուտի արարողության կապակցությամբ։ Էլի ուզում եմ ընդգծել, որ այս միջոցառումը ամբողջությամբ տեղի է ունեցել այդ պահին Արցախում գործող իրավակարգավորումների շրջանակներում։ Այդ լուսանկարներում չգիտեմ՝ ռակուրսը ոնց է երեւում, եւ եթե ենթադրենք, որ ես այդ օրը վարակված եմ եղել, ինձնից ձախ ԱԺ նախագահը, ինձնից աջ եղել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը եւ դրանից հետո 14 օր անցել է եւ ոչ մեկ չի վարակվել, որովհետեւ այդ ողջ ընթացքում մենք բնազդային զգուշությունը եւ որոշակի հեռավորության պահպանումը թույլ է տրվել։ Ամեն դեպքում, նկատի ունեմ, որ եթե այդ միտքը մեր մեջ կա, որ պետք է զգույշ լինել, դա կարող է ունենալ կանխարգելիչ նշանակությամբ, առավել եւս երբ այն ամրացված է դիմակով, ձեռքերի ախտահանմամբ եւ սոցիալական հեռավորությամբ»։


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ախտահանում իրականացնելու վերաբերյալ կիսվեց ԱԺ-ի փորձով. «Դուք իրավացի եք՝ ե՛ւ նիստերի դահլիճը, ե՛ւ մեծ սրահները, ե՛ւ շենքը ամբողջությամբ մեծ պարբերականությամբ ախտահանվում են։ Նույնիսկ այդ սարքն ենք ձեռք բերել եւ տեղում ենք լուծույթը պատրաստելու, որպեսզի այլեւս չանհանգնստացնենք ԱԻՆ-ին եւ մյուս գերատեսչություններին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր