Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի       Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա    

30 հուն 2020 14:53

Տեսանյութ.Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։


Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։


Այս պահին ընդմիջել է նիստը, որպեսզի դատարանը պարզի աշխատանքային անվտանգ պայմաններ ստեղծելու տեխնիկական հնարավորությունները։


Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը չի զբաղեցրել իր տեղը՝ տեղեկացնելով, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։


Պաշտպանական կողմը կրկին խնդրեց ապահովել հակահամաճարակային անհրաժեշտ պայմանները՝ հատկապես նիստերի դահլիճում դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու տեսանկյունից։ Պարզվեց նաև, որ նիստերի դահլիճը վերջին անգամ ախտահանվել է կիրակի օրը։ Դրանից հետո դրա հնարավորությունը չի եղել։


***


Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։


Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։


Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր