Մայիսի 3-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են          Կառավարությունը 210 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել. Սարյանի «ՀայՓոստ»-ի փոխարեն` «Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան». «Ժողովուրդ»       Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը․«Հրապարակ»    

03 հուլ 2020 16:00

Կրկին խիստ կարանտինային ռեժիմ` Ադրբեջանում. ներգրավվել է նաև բանակը. փակվելու է նաև մետրոպոլիտենը

Ադրբեջանում նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում մինչև առնվազն հուլսի 20-ը կրկին խիստ կարանտինային ռեժիմ է սահմանվել: Ռեժիմի պահպանմանը ներքին զորքերից զատ արդեն ներգրավվելու են նաև Ադրբեջանի բանակի որոշ ստորաբաժանումներ։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ադրբեջանական իշխանամետ Report.az լրատվակայքը։

Նշենք, որ Ադրբեջանում իրականացվել էր կարանտինային խիստ ռեժիմի թուլացում, սակայն երկրում համավարակի աճ է գրանցվել, այդ պատճառով էլ կրկին սահմանվելու է խիստ կարանտինային ռեժիմ։ Այդ ընթացքում փակվելու է Բաքվի մետրոպոլիտենը, հանգստյան օրերին արգելվելու է հանրային տրանսպորտը, քաղաքացիները փողոց կարող են դուրս գալ միայն անհրաժեշտ պարագաներ, սննդամթերք, դեղորայք գնելու, բուժօգնության դիմելու կամ մոտ հարազատի հուղարկավորությանը մասնակցելու համար։

Հուլիսի 2-ի դրությամբ Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 18 684 դեպք, որից 228֊ը մահվան ելքով։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր