Տեսանյութ.Էս ի՞նչ եք անում վանդալներ, բարբարոսներ.ճանաչեցի՞ք Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստներին. նրանք հիմա նախարարներ, պատգամավորներ          Ինչը կարող էր ստիպել Արթուր Մեսչյանին հրաժարվել պաշտոնից       Կորոնավիրուսի երկրորդ ալիքը այս ձմեռ կարող է կրկնակի ուժեղ լինել    

07 հուլ 2020 12:14

Տեսանյութ.Չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին, քանի դեռ...սուր շնչառական վարակները երկարատև իմունիտետ չեն առաջացնում

Կորոնավիրուսով կրկնակի վարակվել հնարավո՞ր է, թե՞ ոչ։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց, որ իրենք դեռ չունեն այս հարցի պատասխանը, քանի որ աշխարհում շարունակվում են այս ուղղությամբ բանավեճերը։ 


«Նման տվյալներ չունենք. աշխարհում էլ դեբատը շարունակվում է։ Կրկնակի վարակվելու հանգամանքը պայմանավորված է իմունիտետի երկարատևությամբ, և քանի դեռ իմունիտետի երկարատև լինել–չլինելու հարցի պատասխանը չունենք, չենք կարող ոչինչ ասել կրկնակի վարակման մասին»,–ասաց նախարարը։ 


Թորոսյանի խոսքով` պետք է առնվազն զգույշ լինենք, քանի որ եթե վարակվել ու լավացել ենք, դա 100 տոկոս երաշխիք չէ, որ այլևս չենք վարակվի։ Նախարարը հուսով է` եթե անգամ կրկնակի վարակման դեպքեր լինում են, ապա երկրորդ վարակը թեթև կտանեն մարդիկ, ինչպես և մյուս վիրուսային հիվանդությունների դեպքերում։


Հարցին, թե վարակվելուց հետո որքա՞ն ժամանակ է մարդը «պաշտպանված» լինում վարակից, Թորոսյանը պատասխանեց, որ սուր շնչառական վարակներն առհասարակ երկարատև իմունիտետ չեն առաջացնում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր