Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

19 մար 2020 15:17

Միգուցե կորոնավիրուսի մասին 2-3 տարի հետո հնարավոր լինի խոսել,որևէ մեկը չի կարող բացառել կրկնակի վարակվելը

Քիչ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Իտալիայում կորոնավիրուսի տարածման մասին, հայտարարեց, որ մահերի առումով եվրոպական երկիրը կարող է անցնել անգամ Չինաստանից. «Նայելով բաշխվածքին՝ տեսնում ենք, որ մահերի կտրուկ աճը սկսվում է 70-75 տարեկանից: Մահերի միջին տարիքը 79,4 տարեկան է: Նրանց մեծ մասը՝ 72 տոկոսը, տղամարդիկ են»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են հիմնականում տղամարդիկ մահանում, նախարարն ասաց, որ դա պատճառ ունի. «Հիմնական պատճառը տղամարդկանց կենսաձևն ու կողքից եղած հիվանդություններ են՝ թոքերի հիվանդություններ, սրտի հիվանդություններ, շաքարային դիաբետ և այլն»:


«Եթե զուգահեռներ տանենք այլ նմանատիպ հիվանդությունների հետ, պետք է ասենք հետևյալը, եթե օրինակ ունենում ենք մահ սիրտ-թոքային անբավարարությունից, սակայն պացիենտի մոտ լինում է որևէ վիրուս, մահը համարվում է սիրտ-թոքային անբավարարությունից: Իտալիայում մահերի 99,9 տոկոսը հենց այդպիսի մահեր են»-ասաց նախարարը:

Հետևաբար, եթե զուգահեռ հիվանդությունները քիչ լինեն, մահերն էլ քիչ կլինեն:
Թորոսյանի խոսքերով, տղամարդկանց շրջանում մահացության մեծ թիվը հիմնականում կապված է ծխելու հետ, ինչպես նաև ոչ լավ սննդի հետ, ինչը բերում է գիրության, շաքարային դիաբետի և այլն:
Արսեն Թորոսյանը, խոսելով կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականության մասին, հայտարարեց, որ դա որևէ մեկը չի կարող բացառել, հատկապես այս փուլում, երբ վիրուսը դեռ ուսումնասիրման փուլում է. «Միգուցե դրա մասին 2-3 տարի հետո հնարավոր լինի խոսել»:
«Սակայն, եթե նույնիսկ այդպես է, մենք պետք է սովորենք կողք կողքի ապրել կորոնավիրուսի հետ, ինչպես ապրում ենք շատ վիրուսների հետ»,-ասաց նախարարը:

Նախարարը մի քանի սեզոնային վիրուսներ նշեց՝ ընդգծելով, որ բոլորն առաջացնում են մրսածության նշաններ՝ մի մասը շատ ծանր, մի մասն էլ ընդհանրապես իմաստ չկա իմանալու՝ ունես այդ վիրուսը, թե՝ ոչ. «Ավելին, նույնիսկ կորոնավիրուսները, որպես ընտանիք, միշտ առաջացրել են մրսածության նշաններ ու միշտ շրջանառվել են: Սա նոր տեսակ է: Եթե մենք անխուսափելիորեն գնում ենք այս նոր տեսակի հետ համակեցությանը, պետք է կրկնակի վարակվելուն էլ նայենք որպես հնարավոր տարբերակ: Դրա համար պաշտպանվելու միջոցները, անկախ վարակված լինել-չլինելուց, ուժի մեջ են մնում: Մենք ենթադրում ենք, որ իմունիտետ ձևավորվում է, քանի որ հակառակ դեպքում դրանից հնարավոր չի լինի ազատվել: Սակայն մենք պատասխան չունենք, թե որքան է գործում այդ իմունիտետը»:

Նախարարը վստահություն հայտնեց, որ մի օր կորոնավիրուսի թվերի հետևից չեն ընկնելու, ինչպես շատ այլ վարակների դեպքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր