Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ          Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար       Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել    

24 նոյ 2020 12:42

Արդյո՞ք Հայաստանում այսօր կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին կարելի է խոսել՝թվերը դանդաղ նվազում են

Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված վերջին մեկ շաբաթվա տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ դիտվում է վարակի թվերի դանդաղ տեմպերով նվազում: ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե պատերազմի ժամանակահատվածում օրական գրանցվում էր 2 հազարից ավելի նոր դեպք, ապա վերջին օրերին թվերը կիսով չափ նվազել են: Արդեն օրական գրանցվում է 1300-1400 նոր դեպք:


«Համաճարակաբանական օրինաչափությունն ասում է, որ մենք դանդաղ նվազում ունենք, ինչպես առաջին ալիքի դեպքում էր: Դա ամենևին չի նշանակում, որ դա իսպառ կվերանա: Դանդաղ նվազման միտումը կդիտվի, որից հետո հնարավոր է մենք նորից բարձրացում ունենանք»,-ասաց Գայանե Սահակյանը:


Արդյո՞ք այսօր Հայաստանի պարագայում կարող ենք կոլեկտիվ իմունիտետի ձևավորման մասին խոսել. հարցին ի պատասխան, Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանի դեպքում հասարակության մեծ թվով հատվածի վարակման մասին խոսելը փոքր-ինչ հարաբերական է: Վերջին տվյալներով` մոտ 127 հազար վարակվածության դեպք կա արձանագրված, եթե դրան էլ գումարենք անախտանիշ դեպքերը, ապա ըստ Գայանե Սահակյանի, դա ստվար զանգված չի կազմում: Ըստ նրա՝ կոլեկտիվ իմունտիտետի մասին եթե խոսենք, ապա առնվազն բնակչության 70-80 տոկոսը պետք է վարակված լինի:




Որքանո՞վ է մեծ կրկնակի վարակվածության ռիսկը: Գայանե Սահակյանը նշեց, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ունի 5-6 կրկնակի վարակվածության նկարագրված դեպք:


«Ամեն դեպքում այս պահի դրությամբ չկա ստանդարտ բնորոշում, թե որն է կրկնակի վարակը, որ, ըստ այդմ, առաջնորդվենք և հասկանանք, թե արդյոք մենք գործ ունենք կրկնավարկի, թե վատ բուժված և հետագայում շարունակվող գործընթացի հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չունի այդ հստակ բնորոշումը: Ինչ վերաբերում է հակամարմինների ազդեցության ժամանակահատվածին, ապա այստեղ էլ հստակեցում չկա: Կոնկրետ չեմ կարող ասել, թե հիվանդանալուց որքան ժամանակ հետո անձի իմունիտետը բարձրագույն գագաթնակետին կլինի: Բոլոր դեպքերում ապաքինվելուց հետո առաջիկա մեկ կամ մեկ ու կես ամսվա ընթացքում հակամարմինների տոկոսը լինում է ցածր, որից հետո բարձրանում է: Թեպետ որոշ ժամանակ անց նորից դիտվում է նվազում»,-ասաց նա:


Մասնագետն ընդգծում է, որ դեռ չվարակված և արդեն վարակված ու ապաքինված քաղաքացիների վարքագիծը պետք է մնա նույնը: Անհրաժեշտ է շարունակել պահպանել անվտանգության բոլոր կանոնները: Այն է՝ ախտահանել ձեռքերն ու շրջակա տարածքի առարկաների մակերեսները, պահպանել սոցիալական հեռավորություն և կրել դիմակ: Քանի դեռ վիրուսը, հիվանդությունը վերջնական ուսումնասիրված չէ, պետք է շարունակել պահպանել այդ կանոնները:


Գայանե Սահակյանի խոսքով, այս պահին ուշադրությունը հիմնականում կորոնավիրուսն է, սակայն մեկնարկել է նաև սեզոնային գրիպի, սուր շնչառական վիրուսային հիվանդությունների հսկողության համակարգը: Վերջին տվյալների համաձայն` սեզոնային գրիպի համատարած շրջանառություն դեռ չկա, թեպետ սպասվում է Ա և Բ տեսակի շրջանառում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր