Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

13 հուլ 2020 11:54

Ակնհայտ քամահրական վերաբերմունք՝ ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությունների

 Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության արտահերթ նիստում ասաց, որ Ադրբեջանն այդպես էլ չմիացավ համավարակի շրջանում գլոբալ զինադադար հայտարարելու՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին: Նա անդրադարձավ հունիսի 12–ին Տավուշի ադրբեջանական ԶՈՒ–ի սկսած սադրիչ գործողություններին, որոնք առավոտյան վերսկսվել են։ 
«Դրանց վերսկսմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կրելու է տարածաշրջանային ապակայունացման անկանխատեսելի հետևանքների ողջ պատասխանատվությունը: Խիստ մտահոգիչ է տարածաշրջանային անկայություն հրահրելու՝ Թուրքիայի գործելակերպը, որը լավագույնս արտացոլված է այդ երկրի ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ վերջինս անվերապահ աջակցություն է հայտնում ադրբեջանական ԶՈՒ–ի սադրիչ գործողություններին՝ ակնհայտ և արդեն ավանդական դարձած հակահայկական տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:
«Հնարավոր է` գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ երկրորդ պլան մղելու՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ավանդական գործելաոճի հետ, որի ընթացքում աչքի է զարնում ակնհայտ քամահրական վերաբերմունքը մարդկային կյանքերի, ադրբեջանցի զինվորների կյանքերի նկատմամբ, որն արտահայտվում է` նրանց ուղարկելով անհեռանկար գործողությւնների»,- ասաց նա:
Փաշինյանի դիտարկմամբ՝ որքան սրվում է համավարակը և սոցիալ-տնտեսական վիճակն Ադրբեջանում, այնքան սրվում է այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության հակահայկական ու ռազմատենչ հռետորաբանությունը:
Դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ Փաշինյանը հայտարարեց, որ ոչ մի սադրիչ գործողություն անպատասխան չի մնում: Նա կոչ արեց սահմանին կանգնած զինվորներին ու հրամանատարներին աջակցել ամուր թիկունք ապահովելով ու բացառապես պաշտոնական լուրերին վստահելով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր