Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

17 հուլ 2020 13:15

Հիմա, ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ տառ անգամ չեն արտասանել, բլբուլ են կտրել՝ փորձելով ապացուցել իրենց նվիրվածությունը

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերին «գտնվեցին» գործիչներ, որ Սերժին հաճոյանալու համար ընտրեցին քաղաքական ինքնաոչնչացման, ինքնափչացման և ինքնասպանության ճանապարհը... Սովորաբար նման ուղի ընտրում են բանդիտները... այլևս կորցնելու ոչինչ չունենալով... միգուցե այս կատեգորիան «բուծվել է» շատ ավելի վաղ՝ Բաղրամյան 26-ի բարձր հովանու ներքո... Պարզապես այն ժամանակ, ունենալով բացարձակ իշխանություն և փող աշխատելու անսահմանափակ հնարավորություն, նրանք ավելորդ ձևականությունների հետևից ընկնելու հավես և առաջադրանք չունեին...


Հ. Գ. Իսկ ում համար պարզ չէ, որ Հայաստանի նախկին բանդիտական ռեժիմն աշխատում էր հետ չմնալ ալիևյան ռեժիմից ու անգամ փորձում էր հասնել Հյուսիսային Կորեային (Ջավախքահայ գործիչ Պողոս Պողոսյանի, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի սպանությունները և այլն): Անշուշտ, ոմանց դուր է գալիս նման «կենդանիների» առկայությունն իրենց բանդիտական բուծարանում, քանի որ հարմար պահի նրանց «քսի են տալիս» իրենց քաղաքական ընդդիմախոսների վրա... Եվ հետաքրքիր է, որ այդ կատեգորիայի բանդիտները հավաքական կերպարներ են, որոնց մեջ կա անզգամություն, ցինիզմ, մեծամտություն և այլ արատավոր հատկանիշներ...


Բայց աստիճանաբար նրանց վիճակն էլ ավելի է բարդանալու, քանի որ իրենց ղեկավար Սերժն ու անմեղսունակ փեսա Միշիկ Ղզիկովնան հետևողականորեն փչացնում են այդ գործիչներին (այդպես իրենց համար ավելի հեշտ է նրանց կառավարելը): Սրանք էլ հնազանդորեն ինքնափչացման են ենթարկվում, քանզի դեռ օգտվում են նրանց ֆինանսական հնարավորություններից:


Փչացման և ինքնափչացման հերթական դրսևորումներն ավելի ակնառու դարձավ հատկապես վերջին օրերին... Պարզ դարձավ, որ նրանցից շատերը ոչ թե քաղաքական գործիչներ են, այլ շարքային «մուտիլովչիկներ են», ովքեր ապրիլյան պատերազմի ժամանակ որևէ տառ անգամ չեն արտասանել, բայց հիմա բլբուլ են կտրել՝ սրտատրոփ սպասելով մեր պարտությանը, որ «հաչալու» բան ունենան...


Հ. Գ. Իսկ ապրիլյան պատերազմն ու իրենց «գերագույնի» արձանագրած բացասական արդյունքները, երբ չորս օրում հարյուրից ավելի զոհ տվեցինք, տարածքներ կորցրեցինք, ու Թալիշն էլ դատարկվեց (իրենք ավելի շատ իրենց իշխանության մասին էին մտահոգված և թալանով էին զբաղված. բա ուրիշ ի՞նչ պետք է անեին...):


Եվ այսօր որոշ բանդիտներ իրենց պարտված «գերագույնի» հայացքին և խրախուսական բլթոցներին արժանանալու համար պատրաստ են անգամ օդային քառաշերտ սալտոներ տալ՝ փորձելով ապացուցել իրեն նվիրվածությունը... Մինչդեռ նրանցից շատերը «տակից մեսիջներ են ուղարկում այս ու այն կողմ, որ իրենք էլ զզված են Սերժից ու Միշիկից, բայց միևնույնն է ոչ մի կերպ չեն հրաժարվում «բանդայի օբշագից» իրենց լափը փախցնելու «բացառիկ հնարավորությունից»... Հ. Գ. Իսկ նմաններին հասարակությունը համեմատում է Ծերեթելու, հիմա արդեն Նաիրիտ գործարանի մոտ «տեղակայված» անբարոյական կենցաղավարություն ունեցող պոռնիկների հետ, ովքեր որևէ շանս չունեն ինտեգրվելու բարոյական արժեքներին...»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր