Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

23 հուլ 2020 15:35

Քրիստինա Մարտիրոսյանը հաղթել է Պուգաչովայի դեմ դատը

Նոր Ուրենգոյ քաղաքից Քրիստինա Մարտիրոսյանը հաղթել է ռուս հայտնի երգչուհի Ալլա Պուգաչովայի դեմ դատը՝ «Կրիստինա»  բրենդի իրավունքի հարցով:  Այս մասին գրում է  news.ru կայքը։


Մտավոր սեփականության իրավունքների դատարանը մասամբ դադարեցրել է երգչուհուն պատկանող ապրանքային նշանի իրավական պահպանությունը: Այդ բրենդը Պուգաչովան գրանցել էր 1997 թվականին՝ 18 տեսակի ապրանքների ու ծառայությունների համար: Վերջին անգամ բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարացվել էր 2016 թվականին՝ 10 տարով: Գործարարը երգչուհու դեմ հայց էր ներկայացրել 2020 թվականի մարտի սկզբին: Մարտիրոսյանը խնդրել էր հանել գրանցումը հացաբուլկեղենի, հրուշակեղենի, սրճարանների ու ռեստորանների ծառայությունների մասով:


Հայցվորի կարծիքով, Պուգաչովան չի օգտագործում ապրանքային նշանը գործունեության այդ տեսակներում: Դատարանն այդ փաստարկներն ընդունել է: Հայցը լիովին բավարարվել է:


«Կրիստինա»  հրուշակեղենի տունը ստեղծվել է 2006 թվականին: Նոր Ուրենգոյում Մարտիրոսյանը երկու ֆիրմային խանութ ունի, որոնք տորթեր և հրուշակեղեն են վաճառում: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, ապրանքային նշանի իրավական պահպանությունը կարող է դադարեցվել դրա չօգտագործման կամ այնպիսի ապրանքների վրա օգտագործման դեպքում, որոնք չունեն միասնական բնութագրեր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր