ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից          Թուրքիան հետևում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ընթացքին       Տիգրան Ավինյանի հայրը ««Opel»-ների վարորդներին հшմբալ ասելու» գործով պարտվել է դատարանում    

28 հուլ 2020 17:00

Տեսանյութ.«Աղջիկնե՛ր, հա՞յ եք․ իսկ ի՞նչ գործ ունեք մեր երկրում»․քննություն է սկսվել՝ ատելության կամ թշնամանքի հրահրում

«Մի խումբ աղջիկներ՝ անհայտ երկրից»․ նման վերնագրով տեսանյութ է հրապարակվել Բաշկիրիայի սոցիալական ցանցերում՝ ակտիվիստ Ռամիլա Սաիտովայի կողմից։


Վերջինն Ուֆայում մոտենում է անցորդ հինգ հայ աղջիկների և հարցնում, թե ինչու են իրենց հայրենակիցներն այդքան շատ երկրում։ Աղջիկները չեն ցանկանում արձագանքել, նրանցից մեկը հարցնում է՝ «որտեղ է նրա հանդուրժողականությունը», որին ի պատասխան՝ ակտիվիստը պատասխանում է, թե «հանդուրժողականությունը՝ մահ է»:


Համաձայն «Армянская вендетта» Թելեգրամ ալիքի՝ Բաշկորտոստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ քննություն է սկսել երիտասարդ հայուհիների վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի կապակցությամբ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով (ատելության կամ թշնամանքի հրահրում, ինչպես նաև մարդկային արժանապատվության նվաստացում):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր