Կամ պետք է էլի զիջենք կամ՝ կլինի պատերազմ... Սարսռել կարելի է այն մտքից՝ թե տավուշցիները որոշել են ինքնապաշպանական խմբեր ստեղծել իրենց գյուղերը պաշտպանելու համար          Մեզ թողեք մենք այդ ճանապարհով գնանք, մենք ձեր թշանամին ու մեր թշնամի չենք, մենք դավաճան չենք, մենք հող ծախող չենք       Սա մեր՝ որպես ազգ և պետություն, անսահման խայտառակության ու ամոթի դարաշրջանն է, անարժանապատվության մղձավանջը    

29 հուլ 2020 19:16

Փոփոխություններն արվում են, որպեսզի ազգային հիշողությունը մոռացվի. Տեսանյութ

«Հայացք» մամուլի ակումբում գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը խոսեց նոր չափորոշիչներով դասագրքերի խնդրի շուրջ: 

Դավիթ Գասպարյանի կարծիքով, փոփոխությունների հանրային պահանջ չկար, դրա համար էլ զայրույթ ու վրդովմունք առաջացավ:  Նա նաև նշեց, որ գրականության ծրագիրն անընդունելի է իսկ փորձագիտական խմբում ընտրել են այնպիսի մարդկանց, որոնց միջոցով կարող էին ամբողջ ավերումներն անել և հեռանալ ազգայինից. «Շատ տեղին է, որ այժմ համալսարանի դասախոսները, մտավորականները, պատմաբանները, լեզվաբանները, հայագետները դեմ են արտահայտվում ԿԳՄՍՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթերին, քանի որ ի թիվս այլնի, խախտվել է պատմական ժամանակագրությունը, մինչդեռ առանց ժամանակագրության՝ գրողների տեղերը կփոխվեն, երեխան չի իմանա, որ գրողը երբ է ապրել, չի պատկերացնի լեզվական շերտերը, պատմահասարակական իրավիճակը»,-ասաց Դավիթ Գասպարյանը:

Դավիթ Գասպարյանի խոսքով, ԿԳՄՍ նախարարը լսելով սխալ հուշումները, սխալ խորհուրդներին տեղիք տալով, ասել էր, որ ավագ դպրոցի դասագրքից ևս հայ բառը հանված է, մինչդեռ դա իրականությանը չի համապատասխանում: Դավիթ Գասպարյանը ցույց տվեց իր գրած ավագ դպրոցի դասագրքերը, որոնց կազմին գրված է «Հայ գրականություն»:

Դավիթ Գասպարյանի տպավորությամբ, փոփոխություններն արվում են, որպեսզի ազգային հիշողությունը մոռացվի.«Մենք ունենք ազգային հոգեկերտվածք, մեր գրականությունը մեր հոգեկերտվածքի արտահայտությունն  է՝ սկսած Ոսկեդարի առաջին գործերից»,- նկատեց Դավիթ Գասպարյանը։ 
 
Դավիթ Գասպարյանը նաև նշեց, որ դասագիրք պետք է մտնեն զտված անուններ. «Դասագրքում զետեղված գրականությունը շատ լուրջ փորձաքննություն պետք է անցնի: Ես երիտասարդ գրողների պաշտպան եմ, այո, արվեստը սիրում է փորձարարություն, դա գրական պրոցես է, որն ընդունում եմ, բայց նման գրականությունը պետք է զտվի, նոր մտնի դասագիրք: Երեխային պետք է կրթադաստիարակչական բնույթի նյութեր տանք: Նաև անհասկանալի է՝ նոր դասագրքերով լինելո՞ւ են վերլուծություններ, թե՞ ոչ, գրողի մասին պատկերացնում տրվելո՞ւ է, թե՞ ոչ, լինելո՞ւ են հարցեր, թե՞ չեն լինելու: Ես այն կարծիքին եմ, որ այս ծրագիրը ոչ միայն հում է, այլ նաև սխալաշատ է, ուստի պետք է արմատապես մերժել, ստեղծել իրական մասնագետներից նոր խումբ, ըստ ժամանակակից դպրոցի պահանջի և հանրային պահանջի՝ ստեղծել նոր չափորոշիչներ»,-ասաց Դավիթ Գասպարյանը։
 
Ինչ վերաբերում է համաշխարհային գրականությանը, Դավիթ Գասպարյանի խոսքով համաշխարհային գրականությունը այլևս ավագ դպրոցում  պետք է ներկայանա առանձին գրքով, ինչին կհատկացվեն առանձին դասաժամեր. «Այսօրվա արտասահմանյան գրականությունից ծրագրում ընդգրկել են անուններ, որոնք, լինելով մեծ գրողներ, դասագրքային հեղինակներ չեն, օրինակ՝ Կաֆկայի «Կերպարանափոխությունը» հասուն մարդու գործ է»։
Ամբողջական ասուլիսը Hayacq.com-ի տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր