Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց          Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն       Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է    

30 հուլ 2020 13:06

1200 հոգի այս վախի մթնոլորտում այս պահին կանգնած է մեր կողքին.Միթե 15-20 հոգուց եք վախենում. «Լիդիանի» նախկին աշխատակիցը՝ Նիկոլ Փաշինյանին

Մենք երկու տարի է առանց աշխատանք ենք մնացել, մենք  ցուցարար, կամ միտինգ անող  չենք, ու չենք  եկել ինչ-որ մեկի դեմ մի բան խոսելու, պարզապես պահանջ ունենք, ցանկանում ենք մեր խնդրին լուծում տան: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին ասաց  կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող  «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողներից մեկը: Նրանք պահանջում են միջոցներ ձեռնարկել ճանապարհը բացելու, որ ընկերությունը կարողանա աշխատել: 

«Ընդամենը աշխատող մարդիկ ենք, մեր աշխատանքն ենք ուզում, իսկ ոստիկաններն ասում են՝ բերման ենք ենթարկում, ինչի՞ համար»,- ասաց ակցիայի մասնակիցն ու հավելեց, որ մոտ 2000 հոգի արդեն 2 տարի անաշխատանք են մնացել, ամբողջ համայնքը սոված կոտորվում է: Տուրիստներ չեն գալիս, բերք չկա, կարկուտն ամբողջն ավերել է, ամեն ինչ շատ վատ է իրականում»:

Հարցին՝ բնակիչները չեն ցանկանում, որ շահագործվի այդ հանքը

նախկին աշխատակիցը նշեց, որ բնակիչներից 1200 հոգի ստորագրահավաք է իրականացրել. «1200  հոգի  այս վախի մթնոլորտում այս պահին կանգնած է  մեր կողքին»:

Դիմելով կառավարության անդամներին՝ ակցիայի մասնակիցը ասաց. «Ուզո՞ւմ եք իրական պատկերը տեսնել՝ վերացրեք այդ վախի մթնոլորտը, այս պահին ձեր կողքին շատ մարդիկ են կանգնած, ուղղակի  վախենում են խոսել, մի՞թե 15-20 հոգուց եք վախենում: Մենք մարդիկ ենք, ովքեր  2 տարի առանց հաց են մնացել: Հարցրեք, իմացեք՝ այս մարդկանցից որեւէ մեկն իր ընտանիքի անդամներին ե՞րբ է վերջին անգամ տեսել»,- ասաց նա:

Խոսելով հանքի շահագործման հետեւանքով վնասների մասին ակցիայի մասնակիցն ասաց, որ  բազմիցս է նշվել այդ մասին, որ վնասները կառավարելի են: Վարչապետն էլ է տեսնում, թե ինչ քաղաքական ուժեր են դեմ կանգնած այս ամենին  ու ովքեր, ինչի համար են դեմ կանգնած այս ամենին: Ուզո՞ւմ են փակել  հանքը, ուրեմն վարչապետը թող ներկայացնի իրավական ինչ-որ փաստաթուղթ, ըստ որի  հանքը շահագործելը  իրավական նորմերի խախտումով է,   մենք էլ չենք գա այստեղ, մարդկանց էլ չենք հավաքի, հասկանո՞ւմ եք՝ ժողովուրդը չգիտի՝  ինչի համար չի աշխատում»,- ասաց նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր