Մասուդ Փեզեշքիանն ընդունել է Վլադիմիր Պուտինի հրավերն՝ այցելել Մոսկվա          Գեղարքունիքի մարզում մետաղե ջարդոնով բեռնված «ԶԻԼ 130» է կողաշրջվել       Ես եկել եմ դատարան որպես բարի կամքի դրսևորում, ըստ էության կարող էի ընդհանրապես չգալ    

08 օգոս 2020 15:25

«Մեզ համար պահանջը հստակ չէ». Բորիս Մուրազին՝ վարչապետի պապի մասին հոդվածի վերաբերյալ հերքման պահանջի մասին

«Politik.am» լրատվականը վարչապետից նամակ է ստացել, որում Նիկոլ Փաշինյանը կայքից պահանջում է հերքել իր պապի՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանի վերաբերյալ հոդվածում տեղ գտած ձևակերպումները։


Կայքի խմբագիր Բորիս Մուրազին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Եկա գրասենյակ ու տեսա, որ Նիկոլն ինձ նամակ ա գրել: Ասում ա՝ կա՛մ հերքի, որ պապս դավաճան ա եղել, կա՛մ դատի եմ տալու»։


«Մեզ համար պահանջը հստակ չէ: Նախ մենք հոդվածում պնդում չենք արել, որ Նիկոլ Փաշինյանի պապը դավաճան է, ասել ենք, որ ԽՍՀՄ տարիներին բոլոր գերիներին համարում էին դավաճան, իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանի պապը գերի է եղել, ասել է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Ինքն անգամ պնդել է, որ իր պապը չի հասցրել զենք վերցնել, այսինքն՝ անգամ մեկ օր չի կռվել Հայրենական Մեծ պատերազմում: Հաջորդ խնդիրն այն է, որ ՌԴ ՊՆ ֆինանսավորմամբ ստեղծված «Մեմորիալ» հարթակը, երբ այս տարվա մայիս ամսին աղմուկ բարձրացավ՝ հանել է Նիկոլ Առաքելի Փաշինյանի տվյալները և թողել է միայն մեկ Նիկոլ Փաշինյանի տվյալներ, որը համարվում է դավաճան: Այսինքն, այդ հարթակում չկա Ն. Փաշինյանի նշած՝ իր պապը: Այստեղ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ՌԴ ՊՆ-ն Հայաստանում այդ աղմուկից հետո հանել ոչ դավաճանի համարում ունեցող Նիկոլ Փաշինյանին: Երրորդ հանգամանքն այն է, որ մենք նաև հոդվածում հստակ գրել էինք, որ, իհարկե, սա ենթադրելու տեղիք է տալիս, բայց պնդելու առիթ չէ, որ ինքը դավաճան է: ԽՍՀՄ-ում այդ պրակտիկան կար, և մենք չենք կարող բացառել, որ ինքը գերի է ընկել ու այդպես է համարվել:


Կա ևս մեկ հանգամանք, որը գալիս է կասկածներ հիմնավորելու, օրինակ՝ մենք գիտենք, որ «Մեմորիալ»-ում եղել է երկու Նիկոլ Փաշինյանի տվյալ, և այս տարի «Միր» հեռուստաընկերության հետ զրույցում Ն. Փաշինյանն ասել է, որ պապի հետ կապված երկու փաստաթուղթ ունի: Այսինքն՝ մահվան հանգամանքների վերաբերյալ երկու փաստաթուղթ ունի: Եթե այդ երկու փաստաթուղթն էլ եկել է իրենց ընտանիքին, դա ենթադրելու տեղիք է տալիս, որ խոսքը նույն մարդու մասին է եղել: Ն. Փաշինյանը նաև ասում է, որ իր պապը եղել է միլիցիոներ՝ պատերազմից առաջ: Եվ այստեղ, առանց որևէ պնդում անելու, կարող ենք ենթադրել, որ գերի ընկնելով՝ պետք է ոստիկան աշխատած մարդն իմանար, թե ինչ է սպասվում իր ընտանիքին: Մենք կարող ենք ենթադրել, որ հայրանունը գերի ընկնելուց հետո փոխել է, և դրա համար է, որ երկու փաստաթուղթ կա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին:
Նա նշեց, որ իրենց համար անհասկանալի է ՀՀ վարչապետի պահանջը:


«Մեզ համար անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի պահանջը, որովհետև ամբողջ ծավալուն հոդվածից վերցրել է վերնագրի մեկ հատվածը, առանձին նախադասության առանձին հատված, և ասում է, որ սա զրպարտություն է, խնդրում եմ հերքել: ԶԼՄ մասին օրենքով հերքման տեքստի մասով կան ստանդարտներ: Բայց այդ ստանդարտների մեջ չմտնող նամակ է, հիմա ես չգիտեմ՝ եթե վերնագիրն է հերքում, դա կարող ենք փոխել, եթե նախադասության այդ հատվածը, ապա արդյո՞ք ինքը համաձայն է մյուս հատվածների հետ: Դրա համար մենք խնդրել ենք պարզաբանում, եթե դրանք կլինեն՝ որևէ խնդիր չենք տեսնում՝ հերքում հրապարակելու հետ կապված, եթե դրանք փաստարկված են բերվում: Դա հասարակությանը հետաքրքրող թեմա է եղել, անդրադաձել ենք, բերել փաստեր, օդից կախված լուրեր չենք վերցրել»,- նշեց նա:


Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, Երկրորդ համաշխարհային պատերազմի 75-ամյակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր պապի լուսանկարը և գրել.


«Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»։


Ինչպես փոխանցում է Infocheck.am-ը, այս գրառումից հետո լրատվադաշտում սկսեցին քննարկումներ այն մասին, թե Նիկոլ Փաշինյանի պապը համագործակցել է Նացիստական Գերմանիայի հետ։ Օգտվելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից ստեղծված «Մեմորիալ» (այստեղ արխիվացված են Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զոհվածների, անհայտ կորածների և մահացածների տվյալները) կայքից՝ նրանք գտել էին Նիկոլ Փաշինյանի պապու անվանակցին, որը նույնպես մահացել էր 1943 թվականին, իսկ որպես թոշակի գնալու պատճառ՝ նշված էր «թշնամու հետ համագործակցությունը»։


Սակայն առկա է տարբերություն հիշյալ անձի և Նիկոլ Փաշինյանի պապի հայրանուններում։ Վարչապետ Փաշինյանի պապը՝ Նիկոլ Առաքելի Փաշինյանը, կռվել է ԽՍՀՄ բանակում և անհայտ կորել։ Այս մասին տվյալները ևս հրապարակված են «Մեմորիալում»։ Մինչդեռ լրատվականները նրան շփոթել էին Նիկոլ Վարդանի Փաշինյանի հետ, որի մասին նշվում է․


«… կռվել է Գարեգին Նժդեհի լեգիոնում և աջակցել է Նացիստական Գերմանիային»։


Այսպիսով, նշենք, որ վարչապետ Փաշինյանի պապի մասին տարածվող տեղեկությունը, թե նա աջակցել է գերմանական բանակին, չի համապատասխանում իրականությանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր