Մահվան ցուցանիշը կարող է կտրուկ աճել.կորոնավիրուսային վարակի 2-րդ ալիքը՝ Մեծ Բրիտանիայում          Բեռնատար ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է․այրվել է 24 տոննա կարագ       Կարծես թե նվազել են հայ դիրքապահների ուղղությամբ արձակած կրակոցները    

08 օգոս 2020 16:05

Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ

«Երկրի իրավիճակը խառն է, շատ հավանական է, որ  նոր կառավարություն ձևավորելու  աշխատանքներ սկսվեն։


Լիբանանին պատուհասած աղետը  համախմբելու փոխարեն արդեն իսկ տնտեսական բեռի տակ կքած երկրում կրքերը ավելի է թեժացրել  և բևեռացրել։


Այս ամենը տարիներով երկարած տնտեսական սխալ քաղաքականության հետևանք է, և նույն այն մարդիկ, որոնք պատճառ եղան, որ երկիրը  այսօրվա  վիճակին հասնի, հիմա ուզում են իրենց ամբողջ ձախողությունների հետևանքը բարդել ներկա կառավարության վրա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմում է Լիբանանում բնակվող մեր հայրենակից Կիրո Ղարագյոզյանը։


Լիբանանում բնակվող մեր հայրենակիցը պատմում է, որ պայթյունի հետևանքով առաջացած վնասները գնահատվում են մոտ  15 միլիարդ ԱՄՆ դոլար։


«Զոհերի թիվը ավելի քան 150-ն է,  որոնցից 13-ը հայեր են։


Վիրավորները՝ ավելի քան 5000, որոնցից 300-ը հայեր են։


Անտուն է մնացել  մոտավորապես 300000 մարդ։ Կան նաև անհետ կորածներ։


Հայկական բոլոր կառույցները (մշակութային, մարզական, դպրոց, կուսակցություններ, ակումբներ և այլն) տարբեր չափի վնասներ են կրել։


Իշխանությունը քաղաքացիներին խնդրել է, որ իրենց ունեցած վնասները փաստարկեն նկարներով, ապա փաստաթղթերով ներկայացնեն համապատասխան մարմիններ»,- պատմում է նա։


Կիրո Ղարագյոզյանի խոսքերով՝ իշխանությունները  քաղաքացիներին  խնդրել են, որ ովքեր  ունեն հնարավորություն, իրենց հարկի տակ ընդունեն այն ընտանիքներին,  որոնց բնակարանները անբնակելի են։


«Համարյա աշխարհի չորս կողմերի  երկրներից  զանազան օգնություն են ուղարկում՝ սննդամթերք, դեղորայք, դաշտային հիվանդանոցներ և այլն։


Երկրների շարքում է նաև Հայաստանն ու Արցախը (Համահայկական հիմնադրամը)»,- նշեց Ղարագյոզյանը։


Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստի տարածքում երեքշաբթի հզոր պայթյուն էր որոտացել, ինչը բազմաթիվ մարդկային և նյութական կորուստների պատճառ է դարձել։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր