Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

22 հոկ 2020 12:43

Թուրքիայի ավելի քան 50 000 էթնիկ հայեր ազգայնական ճնշումների թիրախում են․ Eurasianet

ԼՂ հակամարտության համատեքստում Eurasianet-ը զրուցել է Թուրքիայում բնակվող հայերի հետ՝ նշելով, որ այս օրերին նրանք ավելի քան երբևէ ենթարկվում են ազգայնական ճնշումների։


Նշվում է, որ Թուրքիայում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Օլգարը Eurasianet-ին պատմել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող պատերազմի օրերին հայկական ոչ մեծ համայնքի անդամների կյանքը Ստամբուլում ՛՛տհաճ փորձառություն է՛՛։


Նա ասել է, որ ադրբեջանական կողմը լրատվամիջոցներով նկարագրում է, թե ինչպես են հարվածում և ոչնչացնում օբյեկտները, կարծես չկան մարդիկ, այլ միայն օբյեկտներ, որոնք շարժվում են խաղի մեջ։ Նրանք հրահրում են հակամարտությունը։ Որպես Թուրքիայում ապրող հայեր՝ մենք գիտենք, որ լրատվամիջոցները կարող են մեզ ուղղակի թիրախ դարձնել, և մենք մտահոգված ենք։


Ըստ Eurasianet-ի՝ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմական և քաղաքական աջակցությունը, ինչպես նաև ԶԼՄ-ներում հակամարտության լուսաբանումն անհանգստացնում են Թուրքիայի ավելի քան 50 000 էթնիկ հայերին, որոնք մտահոգված են, որ կարող են բախվել ավելի սուր ազգայնական ճնշումների։


Օլգարը և Թուրքիայում հասարակական-քաղաքական գործունեություն ծավալող միակ հայկական կազմակերպության՝ «Նոր զարթոնք»-ի մյուս հայ ակտիվիստները, այնուամենայնիվ, հանդես են գալիս խաղաղության կոչերով՝ նշելով, որ կարևոր է երկխոսության կոչ անել Թուրքիայում, որը պաշտպանում է պատերազմը և գործնականում մասնակցում դրան։


՛՛Ցավալի է, որ ավելի շատ մարդիկ չեն բարձրացնում այդ մասին, բայց լռությունը մեզ համար տարբերակ չէ, քանի որ դա նշանակում է, որ մենք ընդունում ենք դա՛՛, - ասել է Օլգարը։


Նրա խոսքով՝ հայերն ամբողջ ախարհում բողոքի ակցիաներ են կազմակերպում, իսկ Թուրքիայում խաղաղության կոչեր անելը համարձակ դիրքորոշում է:


Օլգարը համոզված է, որ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, սակայն նրա ռազմական աջակցությունն այժմ հավասարազոր է պատերազմի մեջ մտնելուն, և այդ քաղաքականությունը խորը մտահոգություն է առաջացնում մի երկրում, որտեղ բնակվում են ինչպես էթնիկ ադրբեջանցիներ, այնպես էլ՝ հայեր։


Eurasianet-ի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանն ասել է, որ կառավարությունը սնում է ազգայնականության ալիքը՝ վախեցնելով մի բուռ հայերի, որոնք դեռ այստեղ են։ ՛՛Ես թիրախ եմ դարձել իմ հայկական ինքնության համար, բայց նաև այն պատճառով, որ ես խաղաղության կոչ եմ արել։ Որպեսզի հասարակությանը համոզեն, որ այդ պատերազմն անհրաժեշտ է, նրանք փորձում են լռեցնել նրանց, ովքեր ասում են, որ դա այդպես չէ;;,-հավելել է նա:


Նշվում է նաև, որ Թուրքիայում բնակվող հայկական համայնքի մեկ այլ ներկայացուցիչ, գրող Մուրադ Մըճըին, պատմել է, որ ռազմական գործողությունների վերսկսումից ի վեր անհամար սպառնալիքներ է ստացել: Նա ասել է, որ մտավախություն ունի, որ եթե պատերազմը սրվի, ազգայնական խմբերը կարող են բռնություն հրահրել իրենց հադեպ:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր