Մայիսի 27-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ. Հատակը ծակելով փորձել են լսողական սարք տեղադրել Բագրատ Սրբազանի սենյակում       Հայտնի են 2024 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի քննական օրերը    

20 օգոս 2020 17:00

Նավալնիի հետագա բուժումը կարող է իրականացվել Եվրոպայում.Ալեքսեյ Նավալնիի բժիշկ

Ռուսաստանցի քաղաքական գործիչ, բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հետագա բուժումը կարող է իրականացվել Եվրոպայում: Այս մասին «Մեդուզա»-ին տված հարցազրույցում ասել է թերապևտ և սրտաբան Յարոսլավ Աշիխմինը, ով 2013 թվականից հետևում է Նավալնիի առողջական վիճակին: Ավելի վաղ Նավալնին հոսպիտալացվել էր թունավորման ախտանիշներով:

«Նավալնին, իհարկե, պետք է տարհանվի Եվրոպա: Մենք փորձում ենք բանակցել Հանովերի կամ Ստրասբուրգի հիվանդանոցների հետ»,- հայտնել է Աշիխմինը: Նրա խոսքերով՝ եվրոպացի թունաբանները հատուկ թունավոր նյութը հայտնաբերելու ավելի շատ փորձ և հնարավորություն ունեն:

Աշիխմինը չի համարձակվել պնդել, որ քաղաքական գործիչը թունավորվել է, սակայն նշել է, որ դա նման է թունավորման, քանի որ Նավալնին չունի որևէ հիվանդություն, որը կարող էր դրսևորվել այդ ձևով:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 20-ին, առավոտյան ժամը 7:00-ին, Ալեքսեյ Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը տեղեկացրել էր, որ նա վատ է զգացել Տոմսկ-Մոսկվա չվերթի ժամանակ: Նավալնին շտապ հոսպիտալացվել է Օմսկի հիվանդանոցում, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր