Ուկրաինայի զինված ուժերը չհարձակվեցին Մոսկվայի շքերթի վրա, քանի որ Չինաստանն էր խնդրել          ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պարսից ծոցը չի վերանվանի Արաբական ծոցի       Որոնք են համաստեղության նշաններին համապատասխան զարդերը    

04 սեպ 2020 11:14

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190, մահվան՝ 5 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 190 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 461-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 891 է:


Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 272 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 5 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1163-ի: 


Մեկ օրում առողջացածների թիվը 402 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39 257, փաստացի բուժվողներինը՝ 4041 (մեկ օրում նվազել է 217-ով): Մեկ օրում արվել է 2363 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 213644 թեստ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր