Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

24 սեպ 2020 11:03

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 374, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 48 251-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 945 է:


Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 24-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 292 է: Ընդհանուր առմամբ, մահվան դեպքերի թիվը հասել է 1237-ի: 


Մեկ օրում առողջացածների թիվը 240 է, ընդհանուր առողջացածներինը՝ 43 266, փաստացի բուժվողներինը՝ 3748 (մեկ օրում նվազել է 131-ով): Մեկ օրում արվել է 3913 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 272,235 թեստ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր