Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

09 սեպ 2020 13:54

Սպասել վատթարագույնի՞ն.70 000 մարդ՝ Լեպսի համերգին, առանց դիմակների, սոցիալական հեռավորություն պահպանելու

ՌԴ վաստակավոր արտիստ Գրիգորի Լեպսը նախօրեին համերգ է ունեցել միջազգայնորեն չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաքում. համերգին ավելի քան 70 000 հանդիսատես է եկել, գրում է eadaily.com կայքը։


Աղբյուրը մանրամասնում է, որ համերգը նվիրված է եղել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիներից Դոնբասի ազատագրմանը։ Նշվում է, որ հանդիսատեսով ողողված են եղել ոչ միայն համերգի համար նախատեսված հրապարակը, այլ նաև դրա հարակից փողոցները։ 


Հրապարակված կադրերից երևում է, որ մարդիկ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դիմակներ չեն կրել, չեն պահել սոցիալական հեռավորություն։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր