Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

28 սեպ 2020 15:54

Տեսանյութ.Հիմա ժամանակն է ճիշտն ասելու՝Դուշանբեում ոչ թե ես, այլ Ալիևն է ինձնից մի բան խնդրել. մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում պատմել է, որ 2018-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իրենից մի բան է խնդրել։ Փաշինյանն ասում է, որ երկու տարի չի խոսել այդ մասին, քանի որ կոռեկտ չի համարել դա անել, սակայն քանի որ Ալիևն ապատեղեկատվություն է տարածում` ասելով, թե Փաշինյանը ժամանակ է խնդրել ԼՂ հարցի լուծման համար, ապա ինքն էլ որոշել է պատմել եղելությունը։


«Հիմա կարելի է մի շատ կարևոր նյուանս բացել, թե Դուշանբեում ով ում է խնդրանքով դիմել։ Իրականում ոչ թե ես եմ Ալիևին խնդրանքով դիմել, այլ նա։ Հարցն այն է, որ ես հաճախ էի ելույթներիս ժամանակ անդրադառնում Ադրբեջանում տիրող իրավիճակին` քննադատելով այն։ Ու քանի որ հայաստանյան հեղափոխությունից հետո ոգևորություն կար տարածաշրջանում, Ալիևն ինձ խնդրել է իմ ելույթներում չանդրադառնալ Ադրբեջանի ներքին խնդիրներին»,–ասում է Փաշինյանը։
Եվ քանի որ Ադրբեջանի ներքին հարցերն իր օրակարգի հարցերը չեն, և ձեռք բերած հրադադարի պահպանման արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, Փաշինյանը գոհ է իր որոշման համար։
Իսկ հիմա, ըստ վարչապետի, Ադրբեջանի նախագահն ասում է, որ «մեծահոգաբար» հնարավորություն տվեց, որ հետհեղափոխական իշխանությունը կայանա և հարձակում չգործեց։ Սա, ըստ Փաշինյանի, խոսում է այն մասին, որ Ղարաբաղի հարցը ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ սեփական իշխանությունը պահպանելու միջոց։


Փաշինյանն անդրադարձավ նաև ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերին, թե Փաշինյանն իր խորհրդականի միջոցով գաղտնի բանակցել է Ալիևի հետ, համաձայնել շրջաններ հանձնելու մասին։ Վարչապետը վստահեցրեց` Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն ունեցել է երկու անձ` արտաքին գործերի նախարարը և վարչապետն ինքը։ Որևէ երրորդ անձ բանակցություն կամ քննարկում վարելու լիազորություն չունի, ուստի այդ լուրերը, ըստ Փաշինյանի, կատարյալ անհեթեթություն են։
Վարչապետը նշեց, որ Ադրբեջանի նախագահի հետ օպերատիվ կապ հաստատելու գործում միայն ԱԱԾ տնօրենը որոշակի դերակատարում է ունեցել, սակայն դա սպասարկող գործառույթ է եղել։


Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27–ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկանքով: Ըստ վերջին տեղեկությունների` ադրբեջանական զինուժը կորցրել է 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և ՀՄՄ, 2 ինժեներական զրահատեխնիկա։
Հակառակորդի կրակոցների հետևանքով քաղաքացիական բնակչությունից Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են զոհվել, զոհվել են նաև 31 զինծառայող։ Հայկական կողմը 200 վիրավոր ունի։ Հակառակորդի կորուստներն անհամեմատ մեծ են։ Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր