Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

29 սեպ 2020 13:15

Ադրբեջանը ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին.Վարդենիսում խաղաղ բնակիչ է զոհվել

Վարդենիսում ադրբեջանական հրետակոծության հետևանքով քաղաքացիական մեկ զոհ կա։ Տեղեկությունը Facebook–ի պաշտոնական էջում հայտնում է ՀՀ ԱԳն մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ»,– նշված է հաղորդագրության մեջ:


Նաղդալյանը հիշեցնում է` առավոտյան ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել, որտեղ մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:


«Հաշված րոպեներ անց, արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը»,– հավելում է ԱԳՆ խոսնակը։
Նա ընդգծում է, որ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու` Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան։








Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր