Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

12 հոկ 2020 16:08

Երևանը դեռևս գործի չի դրել С-300ՊՄՈՒ-2-ն ու «Երկաթե գմբեթը». Սակայն Երևանն ունի «ռազմավարական ակտիվ»՝ «Իսկանդեր-Է». Военное Обозрение

Արհամարհելով Մոսկվայի քաղաքական կարգավորման կոչերն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառուցողական երկխոսության պատրաստակամությունը, Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիևն ու իր շրջապատը, այդ երկրի պաշտպանական գերատեսչությունն ու հրամանատարությունը նախկինի պես անսասան են Լեռնային Ղարաբաղի արևմտյան ու հարավ-արևմտյան ուղղություններով հարձակողական գործողություններ իրականացնելու հարցում, գրում է Военное Обозрение-ն։
Ընդ որում, ոչ միայն նախապես պատրաստվելով և հարվածելով ԼՂ Պաշտպանության բանակի դիրքերին, դիտավորյալ կերպով թիրախային հարվածներ են հասցվում նաև Ստեփանակերտի բնակելի թաղամասերին ու այնպիսի պատմական օբյեկտների, ինչպիսին է Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հակամարտությունում թուրքական կանոնավոր բանակի համապարփակ ներգրավվածության վերաբերյալ տրված երաշխիքները (բնականաբար՝ պաշտոնական Բաքվի խնդրանքով), ինչպես նաև Անկարայի և Թել Ավիվի կողմից մշտապես տրամադրվող ռազմատեխնիկական աջակցությունը միայն ամրապնդել է Ադրբեջանի կարծիքն այն մասին, որ վերոնշյալ հանցավոր գործողությունները, մեծ հաշվով, ոչ մի հետևանք չեն ունենա:
Սակայն Երևանն ունի, այսպես կոչված, «ռազմավարական ակտիվ»՝ «Իսկանդեր-Է» գործառնական-մարտավարական հրթիռային համակարգերը, որոնք համալրել են Հայաստանի Զինված ուժերը 2015  թվականի աշնանը, Հայաստանին տրամադրված 200 միլիոն արտոնյալ պաշտպանական վարկի շրջանակում։ 9Մ723-1Է բալիստիկ հրթիռների գործառնական-մարտավարական արձակումը կապահովի Ադրբեջանի ՀՕՊ զորքերի էշելոնացված հակահրթիռային արգելքի լիարժեք «ճեղքում»՝ չթողնելով Ս-300ՊՄՈՒ-2, Barak-8ER և Iron Dome համակարգերին հակազդելու ոչ մի հնարավորություն։
Բանն այն է, որ 48Н6Е2, «Barak-8ER» զենիթահրթիռային համակարգերը, ինչպես նաև «Tamir» հակահրթիռային համակարգերը կարող են միայն հպարտանալ աերոդինամիկ ղեկավարման համակարգով ու գազային ռեակտիվ համակարգերի մղման վեկտորի շեղումով, որի շնորհիվ էլ դրանք բավական վատ մանևրողականություն ունեն։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր