Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

15 հոկ 2020 15:29

Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել.իսլամիստները պլանավորել էին պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը

Ռուսաստանում  ահաբեկչություն է կանխվել.իսլամիստները պլանավորել էին պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանըՌուսաստանի Վոլգոգրադ քաղաքում «Քաթիբա Թաուհիդ վալ-Ջիհադ» խմբավորման միավորների կողմից նախատեսված ահաբեկչական գործողություններ են կանխվել։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը։

Դրա անդամները Կենտրոնական Ասիայի տարածաշրջանից են, նախատեսել էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել։

«Խմբի պարագլուխը և նրա հանցակիցը ձերբակալվելիս զինված դիմադրություն են ցույց տվել Դաշնային անվտանգության ծառայության աշխատակիցներին, ինչի հետևանքով վնասազերծվել են»,-աղբյուրին հայտնել են ծառայությունից։

Խուզարկության ընթացքում հայտնաբերվել են զենքեր, քիմիական բաղադրիչներ, ինքնաշեն պայթուցիկ սարքեր, ինչպես նաև կրոնական գրականություն ու քարտեզ, որտեղ նշված են այն տեղերը, որոնք պետք է հարձակման թիրախ դառնային։

Ահաբեկչության նախապատրաստման համակարգումն իրականացվել է Սիրիայից, իսլամիստները պլանավորել էին պայթեցնել իշխանության մարմինների շենքերը, զինվորականների հանրակացարանը, վտանգավոր արտադրություն, ինչպես նաև Մայր Հայրենիքի արձանը։

Ձերբակալություններ են իրականացվել նաև Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Ուֆայում և այլուր։

Աղբյուրը հիշեցնում է, որ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը այս տարվա հունիսին հայտարարել էր, որ վերջին տասը տարիների ընթացքում Ռուսաստանում կանխել են մոտ 160 ահաբեկչություն, որից 43-ը՝ 2019-ին, ավելի քան 20-ը՝ ընթացիկ տարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր