ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

21 հոկ 2020 16:42

Տեսանյութ.Դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում հնարավոր չէ,այն, ինչ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսում է ստեղծված վիճակի և  հայկական կողմի անելիքների մասին:

Նրա խոսքով, ըստ էության պետք է հստակ գիտակցել, որ Ղարաբաղի հարցը գոնե այս փուլում ու այս փուլից սկսած բավականին երկար ժամանակ դիվանգիտական լուծում չունի։
«Բոլոր այն հույսերը, առաջարկները, մտածումները, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, առավել ևս այս իրավիճակում, ըստ էության պետք է համարենք ավարտված։ Ինչո՞ւ։ Մենք բազմիցս ենք ասել, որ հարցը փոխզիջումներով լուծելու պատրաստակամություն ունենք։ Փոխզիջում նշանակում է ազգային նշաձողից կարող ենք մի բան նվազեցնել հանուն լուծման՝ պայմանով, որ մյուս կողմն էլ իր առավելագույն նշաձողից ինչ-որ մի բան պետք է իջեցնի։ Բայց պրակտիկան ցույց է տվել, ու դա այլևս իրականություն է, որ այն, ինչ այս տրամաբանության մեջ ընդունելի է մեզ համար, ընդունելի չէ Ադրբեջանի համար։ Այն, ինչի հետ մենք համաձայն ենք կամ համաձայն կլինենք, դրան արդեն Ադրբեջանը համաձայն չէ։ Սա ցույց է տալիս, որ դիվանագիտական լուծման մասին խոսել այս փուլում առնվազն հնարավոր չէ»,-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, այսօր պետք է պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար։
«Այսօր Ադրբեջանի վերոնշյալ տրամաբանության համատքտում ու առումով, պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար նշանակումէ  առաջին հերթին զենք վերցնել ու նվիրվել հայրենիքի իրավունքի պաշտպանության գործին»,-ասաց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր