Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

09 նոյ 2020 14:49

Բայդենի հաղթանակի դեպքում ակտիվանալու են իսլամական արմատական կազմակերպությունները,վերսկսվելու է նրանց պաշտպանության հռետորաբանությունը

Քաղաքագետ, «Ժամանակի էությունը» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Սերգեյ Կուրղինյանը ռուսական «Իմանալու իրավունքը» հաղորդման ժամանակ հայտարարել է, որ  դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի նախագահ դառնալու դեպքում աշխարհում ակտիվանալու են իսլամական արմատական կազմակերպությունները:


Կուրղինյանի խոսքով՝  դեմոկրատները բարեհաճ վերաբերմունք են ցուցաբերում արմատական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ:


Քաղաքագետը պարզաբանել է, որ դեմոկրատներն արմատական իսլամը որակում են որպես ժողովրդի կամարտահայտություն, իսկ դրանց անդամներին «ազատ մտածող պարտիզաններ, մարտիկներ» անվանում: Նա նաև ընդգծել է, որ Բայդենի հաղթանակի դեպքում վերսկսվելու է իսլամիստների պաշտպանության հռետորաբանությունը: 


«Կրկին տեսնելու եք, որ ամբողջ երկրագնդով մեկ խոսվելու է այն մասին, որ մարդկանց գլխատելու համբավ ունեցող ինչ-որ արմատական իսլամական կազմակերպություններ իրականում հենց ժողովրդավարության արտահայտիչներն են»,- եզրափակել է փորձագետը:


Նշվում է, որ Դեմոկրատական կուսակցությունից նախագահ Բարաք Օբամայի կառավարման տարիներին Մերձավոր Արևելքում էականորեն ամրապնդվել են արմատական իսլամիստների խմբավորումները, ինչն էլ տարածաշրջանի ապակայունացմանն է հանգեցրել: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր