Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

20 նոյ 2020 12:40

«Գորշ գայլերին» պահանջում են վտարել Գերմանիայից

«Գորշ գայլերը», ըստ գերմանական Բունդեսթագի պատգամավորների, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Նշվում է, որ հարևան Ֆրանսիայում դա արդեն տեղի է ունեցել, իսկ մոտ ապագայում ծայրահեղական «Գորշ գայլեր» թուրքական կազմակերպությունը կարող է արգելվել նաև Գերմանիայում:

Նոյեմբերի 18-ին Բունդեսթագը հաստատել է բանաձևի նախագիծը, որը համատեղ ներկայացվել է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության, սոցիալ-դեմոկրատների, ազատ դեմոկրատների և «կանաչների» ներկայացուցիչների կողմից: Այս փաստաթղթում խորհրդարանականները դաշնային կառավարությանը կոչ են անում ստուգել «Գորշ գայլերի» հետ կապված մի շարք կազմակերպությունների արգելման հնարավորությունը: Այդ կազմակերպությունները, Բունդեսթագի բանաձևի համաձայն, տարածում են ռասիստական, հակասեմական հայացքներ, թշնամաբար են տրամադրված ժողովրդավարության դեմ և վտանգ են ներկայացնում երկրի ներքին անվտանգության համար:

«Գորշ գայլերը» դավանում են «ուլտրանացիոնալիստական ​​մարդատյաց գաղափարախոսություն», որը սպառնում է Գերմանիայում ազատ ժողովրդավարական կարգին, DW-ի հետ զրոյցում հայտարարել է Բունդեսթագի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Քրիստոֆ դե Վրիսը, ով նախագծի  նախաձեռնողներից մեկն է: «Մեր երկրում տեղ չկա ֆաշիստական ​​և ռասիստական ​​գաղափարախոսությունների համար, որոնք նսեմացնում են այլ կրոնական և էթնիկական խմբերի արժանապատվությունը», – ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր