ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում          Դուք եք մեղավոր, հիմա էլ ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս.Վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու       «Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին    

06 մար 2023 13:42

2 վտանգ, որը սպառնում է․Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, նա մնում է ամբողջ կյանքի ընթացքում

Կարմրուկի վիրուսը երբեք օրգանիզմից դուրս չի գալիս, նա մնում է ամբողջ կյանքի ընթացքում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։


Նա մատնանշեց երկու վտանգ, որը սպառնում է կարմրուկի դեպքում․ «Սրա վտանգավորություն ինչումն է, եթե նպաստող որոշակի հանգամանքներ են առաջանում, վիրուսը կարող է ակտիվանալ, այս դեպքում առաջանում է ուղեղի թաղանթի բորբոքում, վտանգավորությունը դրա հետ է կապված, որը գրեթե 100 տոկոս մահվան ելք է առաջացնում։ Երկրորդ վատ հանգամանքը հետևյալն է․ եթե կարմրուկի վիրուսով մարդը վարակվում է, առաջանում է իմուն համակարգի հիշության կորուստ։ Սա ի՞նչ է նշանակում, որ եթե երեխան, ենթադրենք, բոլոր հիվանդությունների դեմ պատվաստվել է, կամ տարբեր հիվանություններով հիվանդացել, է և արդյունքում առաջացել է իմուն հիշողություն, կարմրուկի վիրուսով հիվանդանալոց հետո օրգանիզմն այլևս չի հիշում, և օրգանիզմը դառնում է խոցելի ցանկացած «անշառ» հիվանդությունների նկատմամբ։ Այդ պրոցեսը տևում է երեք տարի, որպեսզի իմուն համակարգը կրկին վերականգնվի, այս երկու փաստը շատ կարևոր է»,–ասաց Գայանե Սահակյանը։


Մասնագետը հստակեցրեց, որ ինքը չի ասում, թե նորից պետք է պատվաստվել, երեք տարի հետո իմուն համակարգը գտնում է  իր հիշողությունը, այդ երեք տարում, սակայն, պետք է չափազանց զգույշ լինել։


Նշենք, որ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մարտի 6-ի ժամը 10:00-ի դրությամբ հասել է 20-ի, հոսպիտալացված է 18 քաղաքացի, հիվանդներից 19-ը պատվաստված չէ, 1-ը թերի է պատվաստված (1 դեղաչափ):

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր