Տեր Վրթանես քահանա Բաղալյանի մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել          Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր       Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար    

27 նոյ 2020 15:11

Եթե Լաչինը հանձնվում է, ի՞նչ է սպասվում Բերձոր քաղաքին. խաչվելու՞ են մեր մեքենաները ադրբեջանցիների մեքենաների հետ, թե՞

Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարության մեջ, ինչպես գիտենք, անորոշությունները շատ են:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել  անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա գրել է. «Եռակողմ հայտարարության կետերից մեկի համաձայն Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Լաչինի շրջանը մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Բայց այսօր խնդիրներ ունենք արդեն. տարբեր ահազանգեր եմ ստանում։

Ի՞նչ խնդիրներ ունենք. Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի միակ կապը Հայաստանի հետ, ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Դեկտեմբերի 1-ը մոտենում է, և պետք է հնարավորինս արագ պարզաբանում մտցվի, որպեսզի երեկվա Սոթքի միջադեպի նման իրավիճակներ չունենանք: Մարդիկ տներն են քանդում, անորոշ վիճակ է, միաժամանակ հստակ տեղեկություն չունեն, թե որ բնակավայրերը պիտի դատարկվեն: Որոշներին ժամանակ չի տրվում, հիմա են պահանջում դուրս գալ։

3 երկրների առաջնորդների համատեղ հայտարարության մեջ նշվում է Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ հատվածի մասին, որ մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո: Բայց չունենք համապատասխան մանրամասներ:

. Եթե Լաչինը հանձնվում է, ինչ է սպասվում Բերձոր քաղաքին:

. Բնակավայրերը մտնում ե՞ն այդ 5 կմ լայնությամբ հատվածում, թե՞ ոչ, տեղի բնակիչները մնալու՞ են այնտեղ, թե ոչ:

. Այդ հատվածում մենք մարտական հերթապահություն իրականացնելու՞ ենք, թե՞ միայն ՌԴ խաղաղապահ ուժերն են վերահսկողություն իրականացնելու:

. Խաղաղապահները սահմանապահ գործառույթնե՞ր են իրականացնելու, թե՞ միայն անցակետի հերթապահություն և ի՞նչ ինտերվալով են կանգնելու։

. Լաչինի միջանցքի 5 կմ լայնությամբ այդ հատվածում խաչվելու՞ են մեր մեքենաները ադրբեջանցիների մեքենաների հետ, թե՞ ոչ:

. Եռակողմ հայտարարության համաձայն Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով: Այս ճանապարհն ո՞վ և ի՞նչ ֆինանսական միջոցներով է կառուցելու: Երբ են սկսվելու այդ շին.աշխատանքները։

. Արդյո՞ք այս միջանցքում մենք ինչ որ պահից իրականացնելու ենք մարտական հերթապահություն:

Իրավասու կառույցներից ակնկալում եմ շտապ արձագանք ու գործողություններ՝ նոր խնդիրներից խուսափելու համար»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր