«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

01 դեկ 2020 09:09

Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ».«ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:

Զուգահեռ՝ նա «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, իսկ այն ժամանակ, երբ հարյուրավոր գերիների ու հազարավոր անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «մեմուարներ» է գրում և աննախադեպ բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիրների, իր հրաժարականը պահանջողների նկատմամբ, ինչը, շատերի որակմամբ, վերջին ճիգերի նշան է: «Երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: Անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:

Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը: Ընդհանրապես, շատերը վստահ են, որ Փաշինյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, դա օրերի հարց է, պարզապես հիմա գործ ունենք «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի ասույթի կիրառման հետ: «Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս առումով ևս պետք է շատ զգույշ լինել: Ի դեպ, երեկ արդեն սոցցանցերում օգտատերերն արձանագրում էին, որ փաստացի իրականություն է դարձել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ:

Մասնավորաբար, այսօր քաղաքական ողջ դաշտը, մտավորականները, գիտնականները, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը միակարծիք են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության հարցում: Երեկ էլ Փաշինյանի «մեմուարներին» արձագանքեցին նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները, մի դեպքում՝ հիշելով հայտնի անեկդոտը լոտոյով շահելու մասին և հավելելով, որ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», մյուս դեպքում պարզապես անիմաստ համարելով անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր