Գերիների հարցով կակտիվանան․Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են.«Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 25-ին տարադրամի շուկայում       Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»    

05 դեկ 2020 12:14

Սուգ կհայտարարվի անհետ կորածների մարմինների ճանաչումից հետո.Փաշինյանը՝ գերիների ու անհետ կորածների մասին

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում որոշակի առաջընթաց կա։ Այսօրվա իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հիշեցնելլով, որ գերիների վերադարձի հարցում համաձայնեցված է «բոլորը բոլորի հետ» սկզբունքը: 


«Ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական ու ադրբեջանական կողմում մնացած անձինք: Ու հիմա մեր խնդիրն է անել այնպես, որ վերադարձնենք ոչ միայն նրանց, ում գերեվարված լինելու փաստը հաստատված է, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում նոր անուններ պարզվեն, նրանց վերադարձի հետ կապված ևս խնդիրներ չինեն»,- ասաց Փաշինյանը:
Հաջորդ կարևորագույն խնդիրն, ըստ նրա, անհետ կորածների ճակատագիրը պարզելն է: Փաշինյանը ներողություն խնդրեց լսարանից, որ տիպված է մանրամասն ներկայացնել գործընթացը՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրության հետաքրքրությունը:
«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի դարձած մարմինների ճանաչում է կատարվում»,- ասաց նա։


Վարչապետը հայտնեց, որ նոյեմբերի 9-ից հետո դուրս է բերել ավելի քան 600 մարմին, որոնցից 500-ն այս պահին դեռ ճանաչման փուլում են գտնվում:


«Այս մարմինները, ցավոք, մեր անհետ կորած եղբայրների մարմիններն են: Հիմա կատարվում է նրանց ճանաչման գործընթացը: Վերցվում է նրա մարմնից ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատների մարմնից վերցված ԴՆԹ նմուշի հետ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ գործընթացը բավական ժամանակատար է:


Նրա խոսքով` նոյեմբերի 9-ից առ այսօր ճանաչվել ու հարազատներին է հանձնվել 130 զոհի մարմին:


Փաշինյանը նշեց, որ կա անհետ կորածների ևս մի խումբ, որոնց մասին ինքը չի ցանկանում բարձրաձայնել: Նրանց հայտնաբերման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին այս պահին ինքը չի կարող խոսել:
ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում պատերազմի սկզբից գերեվարված 20 հայ կա` զինվորականներ և խաղաղ բնակիչներ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա իր տեսաուղերձում բացատրեց, թե ինչու պատերազմի ավարտից հետո առ այսօր պետական մակարդակով սգո օր չի հայտարարվել:


«Սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, և այն պետք է ապրենք իրար հետ ու իրարով: Սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին: Առավել միտված ապագային»,- ասաց նա:


Վարչապետի խոսքով` սուգ կհայտարարվի անհետ կորածների մարմինների ճանաչումից հետո։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր