Տեսանյութ.Մանկական տարիքի հիմնական սթրեսները և դրանց ազդեցությունն արդեն հասուն տարիքում          Տեսանյութ.Երևան-Գյումրի ճանապարհը փակ է` ի աջակցություն Տավուշի       Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի    

11 դեկ 2020 16:42

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանը չխոսեց Արցախի հիմնախնդրից

Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որի քննարկման հիմնական թեմաներն են կորոնավիրուսի դեմ համատեղ պայքարը և ԵԱՏՄ գործունեության արդիական խնդիրները:

Իր ելույթի սկզբում Նիկոլ Փաշինյանը  ջերմորեն ողջունեց նիստին մասնակցող Եվրասիական տնտեսական խորհրդի պատվավոր քարտուղար Նուրսուլթան Նազարբաևին: Նա արդյունավետ գնահատեց Բելառուսի նախագահությամբ  2020 թվականի Միության կատարած աշխատանքները:

Նկատելով, որ կորոնավիրուսի համաճարակը մեծ դժվարություններ ստեղծելով հանդերձ  մերձեցրել է Միության անդամներին՝ Փաշինյանը  շնորհակալություն հայտնեց գործընկերներին և հատկապես Ռուսաստանին ցուցաբերած օգնության համար:

«Մենք շնորհակալ ենք այն անգնահատելի օգնության համար, որը ցուցաբերել է Ռուսաստանի Դաշնությունը համաճարակի տարածման հակազդման և այս տարի մեր առաջ ծառացած սպառնալիքների դեմ պայքարի համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նկատեց, որ Միության հետ սահմաններ չունենալը ստեղծում է տնտեսական դժվարություններ Հայստանի համար և ընդգծեց նաև անդամ երկրներ ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի գործոնը:

Շեշտելով, որ Հայաստանն առաջ է քաշում մաքսային գործընթացների պարզեցում ենթադրող կանաչ միջանցքների նախաձեռնությունը՝ ՀՀ վարչապետն առաջարկեց խթանել տնտեսական կապերը ինչպես միության ներսում այնպես էլ այլ պետությունների հետ:
 
Նա կարևորեց նաև Իրանի հետ 2018 թվականին ձեռք բերված ժամանակավոր համաձայնության ուղղությամբ աշխատանքների շարունակումը:

Փաշինյանը նշեց, որ Հայաստանն առաջնային է համարում «Մինչև 2025 թ. Եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» վերջնական համաձայնեցումը:

Միության երկրների միջև էներգետիկ քաղաքականության համադրման անհրաժեշտությունը շեշտելով՝ նա նկատեց. «Կարծում ենք, որ  միասնական գազի շուկայի ստեղծումը հանդիսանում է Միության շրջանակներում ինտեգրացիայի անբաժանելի մասը»: Փաշինյանը հաջողություններ մաղթեղ ղազախստանին, որը 2021 թվականին ստանձնելու է Միության նախագահությունը:

Նիստը վարող Ալեքսանդր Լուկաշենկոն նկատեց, որ Հայաստանը բարդ ժամանակներ է ապրում և հույս հայտնեց, որ հայ ժողովուրդը պատվով դուրս կգա ստեղծված իրավիճակից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր