Տեսանյութ Ինչպես Սիսիանի եկեղեցում հոգեւորականը «մատ արեց» Փաշինյանին՝ ցուցադրաբար հրաժարվելով սեղմել նրա ձեռքը
Սառնակունք գյուղից հետո Սյունիքի մարզ այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը եղավ Սիսիան քաղաքում, այցելեց Սիսիանի քաղաքային պանթեոն, որտեղ հարգանքի տուրք մատուցեց զոհվածների հիշատակին։
Նշենք, որ ամբողջ ժամանակ Փաշինյանին ուղեկցում են զինվորական համազգեստով անվտանգության մեծաթիվ աշխատակիցներ, որոնք իրենց հետ բերել են զրահապատ ճամպրուկներ, որոնց հասարակությունն առաջին անգամ ականատես եղավ դեպի «Եռաբլուր» երթի ժամանակ։
Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու՝ թիկնապահներն էլ նրա հետեւից։
Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։