Կենդանակերպի նշանների մայիսի 5-ի ռոմանտիկ հորոսկոպը          Մայիսի 6-ին, 7-ին և 8-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների գազամատակարարումը       Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում    

29 դեկ 2020 15:31

Լավագույն ընկերներիցս մեկը հայ է եղել.Ես զգում եմ քո եւ ժողովրդիդ ցավը եւ աղոթում բոլորիդ համար. Թուրք բասկետբոլիստի նամակը Մխիթարյանին

NBA-ն ներկայացնող «Փորթլենդ Թրեյլ Բլազերսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը Ինստագրամի իր պաշտոնական էջում տեղադրել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին գրած նամակը, որով կոչ է արել հայ ֆուտբոլիստին համատեղ պայքարել բռնապետ Էրդողանի դեմ:

«Մանկության տարիներին լավագույն ընկերներիցս մեկը հայ է եղել, և ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Կարիերայիս ընթացքում ու NBA-ում աշխատել եմ մարզիչների հայ օգնականների հետ, որոնք շատ օգտակար են եղել ինձ:

Ես զգում եմ քո եւ ժողովրդիդ ցավը եւ աղոթում եմ բոլորիդ համար: Ցավ եմ զգում՝ տեսնելով, թե ինչպես են անմեղ մարդիկ դառնում վիրավոր կամ մահանում:

Ես համառ պայքար եմ մղել ու շարունակում եմ պայքարել Թուրքիայի խելագար վարչակազմի դեմ: Բռնապետ Էրդողանը չի կարող մեզ հաղթել, եթե մենք համախմբվենք ու միասնական գործենք: Այն, թե ինչպես է Էրդողանը գործում ոչ միայն քո երկրի, այլ մնացածի հետ, տհաճ է, հիասթափեցնող ու տխուր:

Քո եւ իմ պես մարդիկ պետք է առաջատար դառնան ու օրինակ ծառայեն:

Մենք պետք է սկսենք խաղաղություն ու կամուրջներ կառուցել եւ ոգեշնչել երիտասարդ սերնդին, որպեսզի նրանք չբախվեն այն նույն խնդիրներին, ինչ մենք:

Բոլորս եղբայրներ և քույրեր ենք՝ մի մեծ ընտանիք: Քո ցավն իմ ցավն է: Միասին ենք այս ամենի միջով անցնում»,- գրել է Կանտերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր