Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար       Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից    

07 հուն 2021 13:32

Իսրայելին ոչնչացնելու մասին օրինագիծ է ներկայացվել Իրանի խորհրդարան

Իսրայելին ոչնչացնելու մասին օրինագիծ է ներկայացվել Իրանի խորհրդարան. համապատասխան փաստաթուղթը տեղադրված է մեջլիսի կայքում:

Օրինագծի հեղինակներն առաջարկում են իսրայելական պետության ոչնչացումն օրենսդրորեն սահմանել մինչեւ 2041 թվականը: Ենթադրվում է, որ այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի Գազայի հատվածի ազատագրումը: Բացի այդ՝ Իրանի կառավարությանը հանձնարարվում է տնտեսական համագործակցություն հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Իրաքի, Սիրիայի և Վենեսուելայի հետ մինչև 2022 թվականը՝ անկախ նրանց ցանկությունից:

Օրինագիծը նախատեսում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, քանի դեռ Վաշինգտոնը ներողություն չի խնդրել Թեհրանից JCPOA-ից դուրս գալու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Պաշտոնյաների կողմից այս կարգադրությունը խախտելու համար նախատեսվում է աշխատանքից ազատում և  աշխատանքային ցմահ արգելք պետական ապարատում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր